Հա

Համայնք

25/12/2017 - 09:50

Ամանորեայ նախատօնակ՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

Շաբաթ՝ 2017 թ. դեկտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 9-ից մինչեւ 11:30-ը, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ տօնական էր: Առիթը բոլորի կողմից միշտ սիրւած մօտալուտ Ամանորն էր՝ իր նոր յոյզերով ու յոյսերով:

«alikonline.ir» - Շաբաթ՝ 2017 թ. դեկտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 9-ից մինչեւ 11:30-ը, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ տօնական էր: Առիթը բոլորի կողմից միշտ սիրւած մօտալուտ Ամանորն էր՝ իր նոր յոյզերով ու յոյսերով: Դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած այս գեղեցիկ նախատօնակին՝ սաները սրտի թրթիռով սպասում էին սիրելի ձմեռ պապի եւ ձիւնանուշիկի գալստեան, երբ յայտնւեց ձիւնանուշին մանուկների ուրախ բացականչութիւնների ներքոյ եւ ի պատասխան փոքրիկ հիւրընկալներին ձմեռ պապի բացակայութեան մասին՝ յայտնեց, որ ձմեռ պապի սայլակը մնալով ձիւների մէջ, չի ստացւել նրա ժամանակին տեղ հասնելն ու երբ ձիւները մի քիչ հալւեն՝ նա կը շտապի փոքրիկների մօտ՝ իր հետ բերելով համեղ մրգեր ու գեղեցիկ նւէրներ: Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Խրախճանքի ընթացքում, սաները կատարեցին Ամանորեայ ասմունքներ, երգեր ու պարեր եւ բոլորը միասին վայելեցին նախապատրաստւած հիւրասիրութիւնը:

Յարակից լուրեր

  • Դպրոցական նախաձեռնութիւններ եւ Ամանորեայ միջոցառումներ՝ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում
    Դպրոցական նախաձեռնութիւններ եւ Ամանորեայ միջոցառումներ՝ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

    2018 թւականի նոյեմբերի 29-ին, Շահինշահրի հայոց ազգ․ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տիրում էր խանդավառ մթնոլորտ։ Դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժաննա Շահբազեանն ու Արսինէ Ոսկանեանը սաների համար իրականացրեցին «Համառ բադիկ» խորագրով տիկնիկային ներկայացումը՝ անմոռանալի պահեր պարգեւելով փոքրիկներին։

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ

    Կիրակի, 27 յունւար 2019 թ.-ին Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց ճաշկերոյթ, Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի առիթով:

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում
    Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

    Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

  • Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին
    Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին

    Երեքշաբթի, 1 յունւար 2019 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների եւ անձնուրացների ընտանիքներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։