Հա

Համայնք

30/12/2017 - 11:50

Շահինշահրի պետական մարմինների այցելութիւն՝ Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով

Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով,  երեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում Շահինշահրի հայ համայնքի պատասխանատուներին այցելեցին Շահինշահրի քաղաքապետարանի եւ քաղաքի խորհրդի բարձրաստիճան պաշտօնեաներն եւ ներկայացուցիչները: 

«alikonline.ir» - Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով,  երեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում Շահինշահրի հայ համայնքի պատասխանատուներին այցելեցին Շահինշահրի քաղաքապետարանի եւ քաղաքի խորհրդի բարձրաստիճան պաշտօնեաներն եւ ներկայացուցիչները: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Շրջափակի սրահում հիւրերին ընդունեցին համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը եւ հայ համայնքի Վարչութեան անդամները:

Վարչութեան անունից բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ պրն. Արիս Դաւթեանը, ով շնորհակալութիւն յայտնեց հիւրերին իրենց կատարած այցելութեան համար եւ խօսքը փոխանցեց քաղաքապետին: Քաղաքապետը շնորհաւորելով Ամանորեայ եւ Սբ. ծննդեան տօների կապակցութեամբ հանգամանօրէն ներկայացրեց այցելու պատւիրակութեանը: Նա բնութագրելով հայ համայնքը որպէս պարտաճանաչ, գործունեայ եւ յանձնառու խաւ՝ յոյս յայտնեց, որ միասնաբար ինչպէս միշտ ձեռնամուխ կը լինեն քաղաքի բարգաւաճման եւ բնակչութեան բարօրութիւնը ապահովելու գործում:

Յաջորդիւ ելոյթ ունեցաւ գերպ. Հայր Սուրբը, ով եւս իր հերթին իր ուրախութիւնը յայտնեց պետական պաշտօնէութեան եւ պատասխանատուների այցելութեան առթիւ, այն որակելով որպէս պետութեան եւ փոքրամասնութիւնների միջեւ առկայ համկրանքի, փոխհասկացութեան եւ համագործակցութեան արտայայտութիւններից մէկը: Գերպ. Հայր Սուրբն իր երախտագիտական խօսքն ուղղելով պետական այրերին՝ հայ համայնքի հանդէպ իրենց ցուցաբերած բարեացակամութեան եւ հոգատարութեան համար՝ աղօթեց առ Աստւած, որ 2018 թւականը լինի սիրոյ, յաղթանակի, խաղաղութեան եւ յաջողութեան տարի եւ Իրանի ժողովուրդը Աստծոյ հովանու ներքոյ ապրեն միշտ հաշտ ու համերաշխ եւ երկրի շէնացման ու բարգաւաճման նւիրական գործում ունենան նորանոր նւաճումներ ու ձեռքբերումներ:

Օրւայ բարեմաղթանքներին միանալով Քաղխորհրդի տնօրէնը բարձր գնահատեց հայ համայնքի դերը, որպէս ազնիւ ու օրինապահ քաղաքացիներ եւ շնորհաւորեց Քրիստոսի Սբ. Ծնունդն ու Մկրտութիւնը եւ մօտալուտ 2018 թւականը:

Օրւայ առիթով կազմակերպւել էր հիւրասիրութիւն, որը վայելեցին ներկաները շքեղօրէն զարդաւած դահլիճում՝ ջերմ ու հիւրընկալ մթնոլորտում: Աւարտին հայ համայնքի Վարչութիւնը յուշանւէրներ յանձնեց բոլոր հիւրերին, իսկ քաղաքապետարանը Վարչութեանը նւիրեց մի շքեղ տօնածառ:

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին
    Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին

    Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ի յիշատակ բիւրաւոր Սուրբ նահատակների, ապա վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների ու միութիւնների մասնակցութեամբ։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Արցախի Հանրապետութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի այցելութիւնը Աթենք
    Արցախի Հանրապետութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանի այցելութիւնը Աթենք

    Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի հրաւէրով՝ Աթենք կը գտնուի Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեան, որ Աթենքի ու Թեսաղոնիկէի մէջ աշխատանքային հանդիպումներ եւ ելոյթներ պիտի ունենայ, Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած՝ «Մեր Արցախը. Միջազգային ճանաչման ճամբուն վրայ» խորագրով շարքէն ներս։

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում

    Սրբոց Վարդանանց ու միեւնոյն ժամանակ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի մարտի 1 եւ 2-ին համայնքի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։