Հա

Համայնք

30/12/2017 - 13:20

Ամանորեայ քաղաքավարական այց՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոց

Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի Քաղաքապետարանի եւ Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի պատասխանատուները եւ պաշտօնեաները շնորհաւորագրերով եւ նւէրներով այցելեցին համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցը եւ տեսակցութիւն ունեցան Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, հայ համայնքի Վարչութեան ներկայացուցիչների, դպրոցի տեսչութեան եւ անձնակազմի հետ:

«alikonline.ir» - Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով, չորեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի Քաղաքապետարանի եւ Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի պատասխանատուները եւ պաշտօնեաները շնորհաւորագրերով եւ նւէրներով այցելեցին համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցը եւ տեսակցութիւն ունեցան Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, հայ համայնքի Վարչութեան ներկայացուցիչների, դպրոցի տեսչութեան եւ անձնակազմի հետ: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Իբրեւ սկիզբ դպրոցի տեսուչ պրն. Ղաջարին բարիգալուստ մաղթելով այցելու պատւիրակութեանը՝ ողջոյնի գեղեցիկ խօսքով եւ ըստ արժանաւոյն բնութագրելով Աստւածամօրն ու Քրիստոսին որպէս սրբութիւններ՝ շնորհաւորեց Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների կապակցութեամբ:

Յաջորդիւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանը իր եւ հայ համայնքի Վարչութեան անունից շնորհակալական խօսքն ուղղեց հիւրերին, ովքեր այս բարեբաստիկ տօնական օրերին իրենց ներկայութեամբ առաւել շուք ու խանդավառութիւն են հաղորդել ուսումնադաստիարակչական միջավայրին եւ շնորհաւորելով Սբ. Ծննդեան տօների կապակցութեամբ՝ աղօթեց Բարձրեալին, որ 2018 թւականը բոլորի համար հանդիսանայ խաղաղութեան, յաջողութիւններով ու նւաճումներով լի տարի:

Շրջանի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի անունից շնորհաւորման խօսքով ելոյթ ունեցաւ նոյն հիմնարկի տնօրէն պրն. Իսմաիլզադէն՝ ով իր գոհունակութիւնը յայտնեց հայոց դպրոցի բարեկարգ ու գործունեայ կարգավիճակից եւ բարձր գնահատեց հայ պատասխանատուների դերը՝ դպրոցում ուսումնադաստիարակչական ծրագրերի իրականացման կարեւոր գործում:

Օրւայ բարեմաղթանքներին միանալով քաղաքապետարանի ներկայացուցիչը գնահատեց հայ համայնքի ազնիւ ու գործունեայ կեցւածքը եւ յայտնեց ինչպէս միշտ որեւէ ճիգ ու ջանք չեն խնայելու հայ համայնքին օգտակար հանդիսանալու գործում:

Ձեռնարկի ընթացքում ձմեռ պապաը նաեւ աշակերտների համար նւէրներ բերելով՝ ներկայացաւ եւ խինդ ու ծիծաղ պարգեւեց ներկաներին:

Հիւրերը վայելեցին օրւայ առիթով կազմակերպւած համեստ հիւրասիրութիւնը եւ շնորհակալական խօսքերով հրաժեշտ տւեցին հիւրընկալներին, որից յետոյ սկսւեց հայերէն բաժնի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած դպրոցական Ամանորեայ խրախճանքը, որի ընթացքում աշակերտ-ուհիները ուրախ երաժտութեան ներքոյ անցան ուրախ երգ ու պարի եւ վայելեցին տօնական կարկանդակն ու հիւրասիրութիւնը:

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին
    Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին

    Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում՝ ի յիշատակ բիւրաւոր Սուրբ նահատակների, ապա վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների ու միութիւնների մասնակցութեամբ։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում

    Սրբոց Վարդանանց ու միեւնոյն ժամանակ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի մարտի 1 եւ 2-ին համայնքի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։ 

  • Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում
    Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ եկեղեցական ժամերգութիւն՝ մանուկ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայելու տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակի առթիւ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։