Հա

Համայնք

Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 08:10

Ամանորեայ հանդէս՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

Չորեքշաբթի՝ 2017 թւականի, դեկտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Ամանորեայ հանդէս: Սոյն ձեռնարկին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու սաների ծնողները:

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2017 թւականի, դեկտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Ամանորեայ հանդէս: Սոյն ձեռնարկին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու սաների ծնողները: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի Կարինէ Մինասքանեանը, ով իր Ամանորեայ շնորհաւորման խօսքում բոլորին մաղթեց ուրախ, խաղաղ եւ յաջողութիւններով լի տարի: Նա յոյս յայտնեց, որ 2018 թւակնը հանդիսանայ բոլորի համար իղձերի իրականացման տարի եւ բոլորը կարողանան արձանագրել նորանոր նւաճումներ ու վերելքներ: Այնուհետեւ իր երախտագիտութիւնը յայտնեց ազգային իշխանութեան՝ նրա ցուցաբերած անվերապահ հովանաւորութեան, եւ ապա ծնողներին՝ դպրոցական ծրագրերի իրագործմանը օգտակար հանդիսանալու համար:

Ինչպէս ամենամեայ Ամանորեայ հանդէս, շքեղօրէն զարդարւած տօնական բեմում, դպրոցի սաները ներկայացան վառ ու գունեղ զգեստներով եւ իրենց քաղցրահունչ ասմունքով, երգ ու տաղով եւ պարով տօնական տրամադրութիւն հաղորդեցին իւրաքանչիւր հանդիսատեսին:

Հանդէսում տիրող խանդավառութիւնը կրկնապատկւեց, երբ յայտնւեցին բոլոր մանուկների կողմից սիրւած ձմեռ պապն ու ձիւնանուշը, ովքեր պարզ ու մատչելի լեզւով  իրենց բարեմաղթանքները յայտնեցին սաներին եւ նւիրեցին նրանց գունագեղ մրգեր:

Սաների ելոյթի աւարտին դպրոցի տեսչուհին իր շնորհակալական խօսքն ուղղեց սոյն ուսումնական տարեշրջանի նախօրէին հանգստեան  կոչւած՝ դպրոցի դաստիարակչուհի Էմմա Օրդուբէգեանին, ով մեծ սիրով, երկար տարիներ սաների կողքին՝  աշխատել էր հոգատարութեամբ ու նւիրւածութեամբ: Տեսչուհին շնորհակալութիւն յայտնեց նաեւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց համգործակցութիւնն են ցուցաբերել ամանորեայ ձեռնարկի իրականացման գործում:

Հանդէսի եզրափակիչ խօսքն արտայայտեց Տ. Սիփան ծ. վրդ. Գուճանեանը, ով իր հիացմունքն յայտնեց մանուկների պարզ ու անպաճոյճ աշխարհի մասին, որտեղ կան գեղեցիկ երազանքներ եւ դիւթիչ հեքիաթներ եւ որտեղ մանուկների համար անկարելին անգամ դառնում է կարելի եւ մատչելի: Այնուհետեւ Հայր Սուրբն իր խօսքն ուղղելով դպրոցի անձնակազմին՝ բարձր գնահատեց նրա ստանձնած առաքելութիւնը՝ հայ մանկանը կրթելու եւ հայեցի դաստիարակելու նւիրական գործում եւ շնորհաւորելով Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների կապակցութեամբ՝ օրհնեց բոլորին եւ մաղթեց նրանց քաջառողջութիւն, հոգեկան անդորր, երազանքների իրականացում, ոյժ ու եռանդ եւ խաղաղ ու բարեբեր տարի:

Ծրագրի աւարտին բոլոր ներկաների համար կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն:

Յարակից Հրապարակումներ

  • Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով
    Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 17-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Սբ. Յովհաննու Կարապետի ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը՝ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ուղեկցութեամբ այցելեց Իրան-Իրաքի պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած լուսահոգի Մկրտիչ Թումասեանի ընտանիքին եւ հանդիպում ունեցաւ յիշեալ նահատակի մօր հետ: 

  • Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը
    Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

    Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

  • Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութեան այցը՝  շրջանի հրշէջ կայան
    Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութեան այցը՝  շրջանի հրշէջ կայան

    Երեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 13-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը տեսչութեան եւ ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ այցելեցին շրջանի հրշէջ կայան:

  • Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների արարողութիւններ Շահինշահրում
    Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների արարողութիւններ Շահինշահրում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 1-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում տարեմուտի առթիւ տեղի ունեցաւ Ժամերգութիւն եւ մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ եւ դպրաց դասի մասնակցութեամբ:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։