Հա

Համայնք

03/01/2018 - 09:20

Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը

Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ: 

«alikonline.ir» - Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հոգեպարար արարողութեան երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Տօնին պատշաճ քարոզը տրւեց պատարագիչ Հայր Սուրբի միջոցով: Նա իր խօսքում անդրադառնալով հայ եկեղեցու կարեւորագոյն մրատիրոսներից, նահատակութեան եւ ծառայութեան խորհրդանիշ Ս. Ստեփանոսի կեանքին, ով յայտնի է յատկապէս իր աստւածատուր կամքի հզօրութեամբ, աւելացրեց, որ Ս. Ստեփանոսի նահատակութիւնը հեռու անցեալում կատարւած լինելով հանդերձ, համարւում է ժամանակակից,  քանի որ այն կարողանում է մեզ լիցքաւորել Սրբի կամքով ու հաւատքով:

Քարոզիչ Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ Հայ եկեղեցին Ս. Ստեփանոս տօնի նշումով ոչ միայն փառաբանում է նրան, այլեւ Սրբի օրինակը վառ պահելով կամք եւ հաւատ է ներշնչում բոլորին: Գերպ. Տ. Անանիա ծ. ծրդ. Գուճանեանն իր քարոզի աւարտին տօնը պատեհ առիթ համարելով՝ պատգամեց, թէ մերօրեայ դժւարին պայմաններում հայ հոգեւորականների կարեւորագոյն կոչումն ու առաքելութիւնը պէտք է լինի միայն հայ եկեղեցուն եւ ազգին ծառայելը:

Պատարագի աւարտին Ս. Ստեփանոսի աջով տեղի ունեցաւ Ջրօրհնէքի արարողութիւնը:

Այնուհետեւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ եւ եկեղեցու Տիկնանց յանձնախմբի համագործակցութեամբ շրջափակում իրականացւեց ընդունելութիւն, ուր տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքով ու  մաղթանքներով հանդէս եկաւ Եկեղեցեաց վարչութեան անդամուհի Լիդա Սիմոնեանը, իսկ ընթացքում ասմունքեց Վանէ Շահնազարեանը, «Նարեկ»-ից հատւածներ ընթերցեց Ալվարդ Զարգարեանը եւ երգի կատարմամբ ելոյթ ունեցան բարեշնորհ սարկաւագներ՝ Հրաչ Մինասեանն ու Արա Բաղումեանը: Միջոցառման աւարտին իր հայրական օրհանանքը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, որտեղ առիթի կապակցութեամբ շնորհաւորեց բոլորին, ի մասնաւորի՝ սարկաւագներին եւ շնորհակալական խօսք ուղղեց արարողութեան ու ընդունելութեան կազմակերպիչներին ու դերակատարներին:

Միջոցառումը վարեց Վեհանուշ Խուդաբախշեանը:

Յարակից լուրեր

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

  • Սարկաւագութեան տօնը Թեհրանում
    Սարկաւագութեան տօնը Թեհրանում

    Սարկաւագութեան տօնը Թեհրանում միաժամանակ դպիրների եւ երգեցիկ խմբերի տօն յայտարարւած լինելով, այդ ուրախ առիթով թւականիս երեքշաբթի 25 դեկտեմբերի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ:

    Պատարագը մատուցեց եւ ըստ պատշաճի քարոզեց Սրբազան Հօր օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը:

  • Հայաստանի «Տօնացոյց» մշակութային կենտրոնի եւ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի համատեղ ներկայացումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի «Տօնացոյց» մշակութային կենտրոնի եւ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի համատեղ ներկայացումը՝ Նոր Ջուղայում

    Համագործակցութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի եւ Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի պատասխանատուների, երեքշաբթի՝ 19 դեկտեմբեր 2018 թւականի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում իրականացւեց տիկնիկային թատրոն եւ շւաքախաղ՝ Հայաստանի «Տօնացոյց» մշակութային կենտրոնի եւ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի համագործակցութեամբ։

  • 1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում
    1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թ. դեկտ. 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւած կիրակնամուտի արարողութեան աւարտին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, 1988 թ.-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի 30-ամեակի առիթով, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն աղէտի զոհերի յիշատակին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։