Հա

Համայնք

03/01/2018 - 09:00

Շահինշահրի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի Ամանորեայ համերգը

Բարձր հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ղեկավարութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի՝ կայացաւ համայնքի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի Ամանորեայ համերգը՝ ուրբաթ՝ 2017 թւականի դեկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 7:30-ին՝ Ն. Ջ. Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահում: 

«alikonline.ir» - Բարձր հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ղեկավարութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի՝ կայացաւ համայնքի «Նարօտ» երիտասարդական երգչախմբի Ամանորեայ համերգը՝ ուրբաթ՝ 2017 թւականի դեկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 7:30-ին՝ Ն. Ջ. Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահում: Ձեռնարկին ներկայ էին թեմի ազգային մարմինների եւ ենթամարմինների ներկայացուցիչները, երգչախմբի անդամների ծնողներն ու հարազատները եւ զգալի թիւ կազմող մասնակիցներ: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Ամենասկզբում Պարոյր Սեւակի Ամանորեայ ողջոյնի խօսքով ելոյթ ունեցաւ Վիոլետ Յարութիւնեանը, ով իր խօսքում մօտալուտ Նոր տարում ցանկացաւ բոլորին սէր, երջանկութիւն, ջերմութիւն, յաջողութիւն, խաղաղութիւն եւ յաղթանակ:

Այնուհետեւ բեմը տրամադրւեց «Նարօտ» երիտասարդական երգչախմբին, որն իր գեղեցիկ Ամանորեայ երգերի շարանով հանդէս գալով, հանդիսատեսին հաղորդեց խանդավառութիւն, նոր շունչ եւ թարմութիւն: Այնուհետեւ խմբի անդամները գեղեցկօրէն կատարեցին իրենց վստահւած ելոյթը՝ արժանանլով հանդիսատեսի բուռն ծափողջոյններին:

Երգացանկի ընտրութիւնը կատարւել էր մեծ խնամքով ու ճաշակով:

Համերգի աւարտին օրւայ բեմավարը «Նարօտ» երիտասարդական երգչախմբի անունից երախտագիտական եւ շնորհակալական խօսք յայտնեց Թեմակալ Առաջնորդին ձեռնարկը հովանաւորելու, համայնքի հոգեւոր տեսուչին՝ խումբը ղեկավարելու համար, համայնքի Վարչութեանը՝ իր անվերապահ եւ մնայուն աջակցութեան, Շահինշահրի մասնաճիւղի Հայ մարզա-մշակութաին «Արարատ» միութեան վարչութեան՝ սրահը տրամադրելու, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, Վիոլետ Յարութիւնեանին, Սերինէ Աղախանեանին իրենց ցուցաբերած համագործակցութեան, Նարբէ Գրիգորեանին՝ վոկալի պարապմունքների, Հարմա Կարապետեանին՝ երաժշտութիւնների գործիքաւորման, Անդրէ Պարսամեանին օրւայ համերգի մաքուր ու յստակ ձայնը ապահովելու, Էդւին Բաբումեանին եւ Ռայմոնդ Թորոսեանին համերգի նկարահանման եւ տեսագրման եւ երգչախմբի ծնողական խորհրդին իր ցուցաբերած հոգատարութեան համար:

Համերգի եզրափակիչ խօսքն հանդիսացաւ թեմակալ առաջնորդի Ամանորեայ պատգամը, որով Առաջնորդն իր հիացմունքն արտայայտեց այսպիսի շնորհալի եւ եռանդուն երիտասարդ-ուհիների ոգեւորիչ ներկայութեան կապակցութեամբ, ովքեր իրենց Ամանորեայ երգերով պատգամեցին սէր, միաբանութիւն, հաշտութիւն եւ համերաշխութիւն համայն մարդկութեան:

Թեմակալ առաջնորդը երիտասարդ-ուհիների երգչախմբին մասնակցելու գլխաւոր ազդակը համարեց Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի բեղուն գործունէութիւնը համայնքում եւ նրա երիտասարդութեանը զօրավիգ հանդիսանալու գործօնը: Նա բարձր գնահատեց ղեկավար Հայր Սուրբի դերը այդպիսի որակեալ եւ յաջող համերգ կազմակերպելու գործում: Հայր Սուրբն իր խօսքը եզրափակեց Ամանորեայ բարեմաղթանքով եւ ցանկացաւ 2018 թւականը բոլորի համար հանդիսանայ սիրոյ, համերաշխութեան եւ խաղաղութեան տարի:

Աւարտին երգչախմբի անդամները մի գեղեցիկ ծաղկեփունջով իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանին:

Յարակից լուրեր

  • Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը՝ Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին
    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով Շահինշահրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների այցը՝ Սպահանի հայոց թեմի պատասխանատուներին

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 12-ի առաւօտեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Մալեքեանը, քաղաքապետ պրն. Էշղին եւ գաւառապետարանի ու քաղխորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտօնատարներ քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մասնաճիւղի կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանին եւ Թեմական խորհրդի ու Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

  • Ամանորեայ վաճառք՝ Շահինշահրում
    Ամանորեայ վաճառք՝ Շահինշահրում

    Հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 6-ի առաւօտեան ժամը 10-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ Ամանորեայ վաճառքի բացումը:

  • «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Հայաստան համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում, նոյեմբերի 22-ին Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ «Ռուբէն» երկիտասարդական միութեան նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնախիւղերի գրասենեակներում կազմակերպւել էր նւիրահաւաք: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

  • Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում
    Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

    Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թ.թ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար։

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։