Հա

Համայնք

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 09:00

Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան 41-ամեակը

Երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը մեծ խանդավառութեամբ տօնեց միութեան 41-ամեակը՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում:

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութիւնը մեծ խանդավառութեամբ տօնեց միութեան 41-ամեակը՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Տօնախմբութեանը ներկայ էին՝ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տիրամայր Քնար Գուճանեանը, Տ. Սահակ. քհնյ. Մինասեանը, Հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը, ժամանակին հաշւեքննիչ մարմնի անդամ Վրթանէս Մկրտչեանը, մի շարք հրաւիրեալներ եւ միութեան անդամուհիները։

Երեկոյի բացումը կատարեց միութեան նախագահ Անահիտ Օհանեանը, ով բարիգալստեան խօսքեր ուղղելով ներկաներին՝ բոլորին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ՝ յարգել հիմնադիր անդամուհիների յիշատակը։  Այնուհետեւ ընթերցեց միութեան հիմնադրման 40-ամեակին նւիրւած՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի «Օրհներգ» բանաստեղծութիւնը: Ապա մանրամասնօրէն ներկայացրեց միութեան գործունէութեանը՝ սկսեալ հիմնադրման թւական՝ 1976-ից ցարդ՝ անդրադառնալով միութեան հիմնադրման 40-ամեակը նշանաւորող յոբելենական հանդէսին եւ դրան ուղղւած Մեծի Տանն Կիլիկիոյ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառի շնորհաւորման Կոնդակին:

Յաջորդիւ խօսքը փոխանցւեց գերպ. Հայր Սուրբին, ով եւս իր հերթին շնորհաւորեց մօտալուտ Ամանորեայ եւ Սբ. Ծննդեան տօների կապակցութեամբ եւ մաղթեց համայն մարդկութեան սէր, համերաշխութիւն եւ խաղաղութիւն:

Այնուհետեւ տկն. Օհանեանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Մայր Տաճարի Լուսարարապետութիւնից ստացած շնորհակալագիրը՝ Մայրավանքին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին համար միութեան կատարած նւէր երեք գորգի առիթով:

Միութեան նախագահուհու խօսքում յիշատակութեան արժանի դարձաւ նաեւ անդամուհի  Տիգրանուհի Ղեւեանի շնորհաւորագիրն ու նւիրատւութիւնը:

Իր զեկոյցում ընդգծելով միութեան անդամուհիների մշտական ներկայութիւնը՝ համայնքի ազգային-կրօնական կեանքում, տկն. Օհանեանը իր խօսքում շեշտեց, որ վերջին տարիների ընթացքում միութեան աւելի գործունեայ մասնակցութիւնը համայնքի զանազան ծրագրերին, եղել է Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի շնորհիւ։

Իր խօսքի աւարտին տկն. Օհանեանը շնորհաւորելով միութեան 41-ամեակի կապակցութեամբ՝ իր երախտագիտութիւնը յայտնեց բոլոր ներկայ եւ արտերկրում գտնւող անցեալի անդամուհիներին, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել միութիւնը կանգուն պահելու գործում, նաեւ յատուկ շնորհակալութիւն յայտնեց այն անհատներին, ովքեր օժանդակել են օրւայ գեղեցիկ տօնակատարութիւնը կազմակերպելու համար։

Զեկոյցից յետոյ, տկն. Օհանեանը հրաւիրեց Հայր Սուրբին, Մելքոն Շիրւանեանին եւ Տիրամօրը՝ 41-ամեակի առթիւ պատրաստւած տորթը հատելու, որից յետոյ օրւայ առիթով արտայայտւեց Հայր Սուրբը, ով ինչպէս միշտ բարձր գնահատեց միութեան դերն ու գործունէութիւնը համայնքի՝ յատկապէս հոգեւոր կեանքում եւ մաղթեց յառաջադիմութիւն եւ նորանոր ձեռքբերումներ: Բարեմաղթանքի խօսքեր արտայայտեցին նաեւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Մելքոն Շիրւանեանը եւ Վրթանէս Մկրտչեանը՝ ցանկանալով միութեան անդամներին առաւել ոյժ, կորով եւ յարատեւ վերելք:

Օրւայ առիթով իրենց հնչեղ ձայնով ելոյթ ունեցան նաեւ տկնյք. Ռիտա Մկրտչեանը եւ Արսինէ Անդրիասեանը, իսկ անդամուհի  Նւարդ Փանոսեանը ընթերցեց  «Ձօն՝ նւիրւած հայ կանանց» իր ստեղծագործութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով
    Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 17-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Սբ. Յովհաննու Կարապետի ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը՝ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ուղեկցութեամբ այցելեց Իրան-Իրաքի պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած լուսահոգի Մկրտիչ Թումասեանի ընտանիքին եւ հանդիպում ունեցաւ յիշեալ նահատակի մօր հետ: 

  • Տօնական խրախճանք Շահինշահրում՝ ամանորեայ միջոցառումների ծիրում
    Տօնական խրախճանք Շահինշահրում՝ ամանորեայ միջոցառումների ծիրում

    Կիրակի՝ 2018 թւականի յունւարի 14-ի երեկոյեան՝ Ամանորեայ միջոցառումների ծիրում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութիւնը կազմակերպել էր տօնական խրախճանք՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում: Ձեռնարկին հրաւիրւած էին համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, կազմակերպիչ միութեան անդամները եւ հրաւիրեալները: 

  • Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների արարողութիւններ Շահինշահրում
    Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների արարողութիւններ Շահինշահրում

    Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 1-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում տարեմուտի առթիւ տեղի ունեցաւ Ժամերգութիւն եւ մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ եւ դպրաց դասի մասնակցութեամբ:

  • 2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում
    2018 թւականի ամանորեայ արարողութիւնները՝ Նոր Ջուղայում

    2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

  • Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը
    Նոր Ջուղայում նշւեց Ս. Ստեփանոս Նախավկայի եւ սարկաւագների տօնը

    Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։