Հա

Համայնք

16/01/2018 - 13:00

Սպահանաի հայոց թեմի առաջնորդի ցաւակցագիրը

Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

Այսու պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի Ազգային Իշխանութեան, հոգեւորականաց դասի, ողջ ժողովրդի եւ անձնապէս գալիս ենք մեր խորին ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները յայտնելու Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդին ու նախագահին եւ «Սանչի» նաւթատար լցանաւի անձնակազմի նաւաստիների հարազատներին` յունւարի 6-ի անակնկալ վթարի կապակցութեամբ, որը տեղի ունեցաւ Արեւելա-Չինական ծովում։ 

Դժբախտաբար «Սանչի» նաւթատար լցանաւը սուզւեց ջրի տակ, իր հետ տանելով 32 անձնակազմի նաւաստիներին փրկելու մեր վերջին յոյսերը։

Աղօթում ենք, որ Աստւած ինք ողորմի բոլոր զոհերի հոգիները, բայց մանաւանդ մխիթարութիւն պարգեւի նրանց հարազատներին։

Սիփան ծ. վրդ. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի հայոց թեմի

16 յունւար 2018-Նոր Ջուղա

Յարակից լուրեր

  • Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում
    Մայրերի մեծարման երեկոյ Նոր Ջուղայում

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան շաբաթ՝ թւականիս ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում նշւեց Մայրերի տօնը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած։ 

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը

    Նոր Կտակարանի բոլոր Աւետարանները, անխտիր, պատմում են Քրիստոսի երկրաւոր կեանքի ամենահիմնական եւ ամենից էական բաժինը՝ Յարութեան դէպքը։ Իր խորքի մէջ թէեւ ընդհանրական, սակայն իւրաքանչիւր Աւետարան իրեն իւրայատուկ նուրբ ու փոքր տարբերութիւններով ներկայացրել են Քրիստոսի Յարութեան դէպքը, այնպիսի «տարբերութեամբ», որ կարծէք մէկը միւսին ամբողջացնում է։

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։