Հա

Համայնք

Երեքշաբթի, 16 Յունւարի 2018 11:30

Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութեան այցը՝  շրջանի հրշէջ կայան

Երեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 13-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը տեսչութեան եւ ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ այցելեցին շրջանի հրշէջ կայան:

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 13-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը տեսչութեան եւ ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ այցելեցին շրջանի հրշէջ կայան: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Սկզբում դպրոցի տեսչուհի՝ Կարինէ Մինասքանեանը ողջոյնի խօսքն ուղղելով պատկան պատասխանատուներին եւ աշխատակազմին՝ շնորհակալութիւն յայտնեց նրանց մատուցած անձնազոհ աշխատանքի համար: Այնուհետեւ մատչելի լեզւով աշակերտներին ներկայացրեց հրշէջ կայանում գտնւող՝ հրշէջ ինքնաշարժերի, աշխատակազմի համազգեստների եւ ինչպէս նաեւ հրդեհը մարող անհրաժեշտ պիտոյքների ու միջոցների կապակցութեամբ:

Աշակերտ-ուհիները ծանօթանալով նոր միջավայրի հետ՝ հետաքրքիր ժամանակ անցկացրեցին այնտեղ եւ ձեռք բերեցին նորանոր գիտելիքներ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։