Հա

Համայնք

20/01/2018 - 11:10

Այցելութիւն հայ նահատակի ընտանիքին՝ տօնական առիթով

Չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 17-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Սբ. Յովհաննու Կարապետի ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը՝ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ուղեկցութեամբ այցելեց Իրան-Իրաքի պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած լուսահոգի Մկրտիչ Թումասեանի ընտանիքին եւ հանդիպում ունեցաւ յիշեալ նահատակի մօր հետ: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 17-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Սբ. Յովհաննու Կարապետի ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը՝ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ուղեկցութեամբ այցելեց Իրան-Իրաքի պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած լուսահոգի Մկրտիչ Թումասեանի ընտանիքին եւ հանդիպում ունեցաւ յիշեալ նահատակի մօր հետ: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Այցելուները յարգելով նահատակ Մկրտիչ Թումասեանի անմար յիշատակը, հրուշակեղէն ու քաղցրաւենիք նւիրեցին եւ շնորհաւորեցին նրա մօրը հերոս որդու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ եւ մաղթեցին, որ 2018 թւականը բարի եւ յաջող տարի լինի Թումասեան ընտանիքի համար: Նրանք նոյնպէս լսեցին նահատակի մօր յայտնած խնդիրները եւ դժւարութիւնները՝ խոստանալով համապատասխան լուծումներ գտնել դրանց հարթելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։