Հա

Համայնք

Կիրակի, 21 Յունւարի 2018 10:10

Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակի ընթերցումը՝ Նոր Ջուղայում

Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ 

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 15-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնի առթիւ, որը միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարագը մատուցեց եկեղեցու ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը. ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, եկեղեցական դասը եւ հաւատացեալ ժողովուրդ։ Երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Յընթացս ս. պատարագի առաջնորդ Հայր Սուրբի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակի առթիւ, ուր շնորհազարդ Հայրապետը կոչ էր արել՝ թեմերին, Հանրապետական մաղթանքի կատարումով, հրապարակային հանդիսութիւններով եւ այլազան ծրագրերի իրագործումով, հանդիսաւոր կերպով նշել մեր ժամանակակից պատմութեան այս կարեւոր թւականը, հայկական կազմակերպութիւններին՝ միասնական ոգով, ժողովրդական լայն մասնակցութեամբ ու զանազան ձեռնարկների ճանապարհով, արժեւորել հայ կեանքում պատմական այս դէպքը, հայկական կրթական կառոյցներին՝ յատուկ կարեւորութեամբ շեշտել անկախութեան իմաստը՝ որպէս մեր հայրենիքի հզօրութեան ու ազգի յաւերժութեան ամուր հիմքը, հայ մտաւորականներին՝ աշխատասիրութիւնների ու դասախօսութիւնների ճանապարհով վերլուծել եւ վերարժեւորել առաջին Հանրապետութեան դերը՝ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ, անկախութեան ոգու եւ տեսլականի արծարծ պահելու եւ Հայաստանի երկրորդ անկախութեան ստեղծման գործում, իսկ հայ ժողովրդի զաւակներին՝ կարդալով, լսելով ու զանազան ձեռնարկներին մասնակցելով, լայն ծանօթութիւն ունենալ Հայաստանի առաջին Հանրապետութեան մասին եւ անդրադառնալ անկախութեան եզակի կարեւորութեանը՝ մեր ժողովրդի կեանքում։

Ս. պատարգի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհէնք, որից յետոյ հաւատացեալները համախմբւեցին եկեղեցու բակում եւ վայելեցին նախատեսւած գեղարւեստական յայտագրով ծրագիրը։ Միջոցառումը վարեց նոյն եկեղեցու երեցփոխ Մառիթա Կարապետեանը, իսկ ընթացքում երգերով եւ ասմունքներով հանդէս եկան Մառինա Առաքելեանը, Ռիթա Մկրտչեանը, Ռիմա Մարկոսեանը, Ջանի սրկ. Ղազարեանն ու Էրիկ եւ Իւրիկ Եղսանեանները։

Վերջում Ս. Յովհաննու Կարապետի տօնի առթիւ իրենց շնորհաւորանքի խօսքը փոխանցեցին գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը ու արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը։

 

Յարակից Հրապարակումներ

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Տեառնընդառաջի նախատօնակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հոգեպարար արարողութեան մատուցմամբ Տեառնընդառաջի նախատօնակը նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Ստեփանոս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում, երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան:

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց տօների նշումը՝ Նոր Ջուղայում

    Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ: 

  • Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում
    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ արարողութիւններ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում

    Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ հոգեզմայլ արարողութիւններ իրականացւեցին Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, ուր միեւնոյն ժամանակ տօնւեց նաեւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

  • Հայրապետական կոնդակի ընթերցում Թեհրանի բոլոր եկեղեցիներում
    Հայրապետական կոնդակի ընթերցում Թեհրանի բոլոր եկեղեցիներում

    Տնօրինութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ 26 յունւար 2018-ին Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակը նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։