Հա

Համայնք

10/02/2018 - 12:50

Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին յուշաքար կանգնեցւեց

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։ Ծրագրում իրականացւեց նաեւ հոգեհանգստեան կարգ՝ սոյն պատերազմի հայ նահատակների յիշատակին։

«alikonline.ir» - Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։ Ծրագրում իրականացւեց նաեւ հոգեհանգստեան կարգ՝ սոյն պատերազմի հայ նահատակների յիշատակին։ Յուշաքարը տեղադրւել է Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը, ապա յուշաքարի բացումը կատարւեց ծաղկեպսակի մատուցմամբ՝ մասնակցութեամբ՝ թեմակալ առաջնորդի եւ Պատգամաւորական Ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր Թաթուլ Օհանեանի, Վարուժ Մինասեանի եւ Վարուժ Մովսիսեանի։

Յաջորդիւ իրականացւեցին սոյն կոթողի օրհնութեան եւ նահատակների հոգեհանգստեան հոգեզմայլ արարողութիւնները, որից յետոյ իր սրտի խօսքն արտայայտեց Սպահան նահանգի Նահատակների հիմնարկի տնօրէն պրն. Վաքիլին։

Միջոցառմանը ներկայ էին՝ անձնուրացների գծով Սպահանի նահանգապետի խորհրդական դոկտ. Եազդին, պետական պաշտօնատարներ, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, հայ նահատակների ընտանիքները, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։