Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %13 %284 %2018 %09:%Փտր

Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին յուշաքար կանգնեցւեց

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։

«alikonline.ir» - Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները։ Ծրագրում իրականացւեց նաեւ հոգեհանգստեան կարգ՝ սոյն պատերազմի հայ նահատակների յիշատակին։ Յուշաքարը տեղադրւել է Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը, ապա յուշաքարի բացումը կատարւեց ծաղկեպսակի մատուցմամբ՝ մասնակցութեամբ՝ թեմակալ առաջնորդի եւ Պատգամաւորական Ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր Թաթուլ Օհանեանի, Վարուժ Մինասեանի եւ Վարուժ Մովսիսեանի։

Յաջորդիւ իրականացւեցին սոյն կոթողի օրհնութեան եւ նահատակների հոգեհանգստեան հոգեզմայլ արարողութիւնները, որից յետոյ իր սրտի խօսքն արտայայտեց Սպահան նահանգի Նահատակների հիմնարկի տնօրէն պրն. Վաքիլին։ Նա իր խօսքում դրւատանքի խօսք ասելով հայ նահատակների կատարած հերոսութիւնների ու անձնազոհութիւնների առթիւ՝ նահանգում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի ներկայացուցչի, Նահատակաների հիմնարկի տնօրինութեան եւ Սպահանի նահանգապետի անունից շնորհակալական խօսք ուղղեց ազգային մարմիններին՝ նման յուշաքար կանգնեցնելու գեղեցիկ մտայղացման համար՝ յոյս յայտնելով, որ բոլորին կը յաջողւի նահատակների գաղափարի տարածման ուղղութեամբ դրական քայլ կատարել։

Ասմունքով եւ աշակերտական խօսքերով հանդէս եկան «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների սաներ՝ Ռենիա Մինասեանը, Արթուր Քամարզարեանը եւ Լիլիթա Յովսէփեանը, այնուհետեւ նահատակների ընտանիքներին յուշանւէրներ շնորհւեցին ձեռամբ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, պրն. Վաքիլիի, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի։ 

Վերջում ներկաները խունկ ծխեցին կենտրոնական յուշաքարի երկու կողմերում տեղադրւած Պարտադրեալ պատերազմում զոհւած թեմիս վեց զաւակների յուշաքարերի առջեւ, որոնք են նահատակներ՝ Վրէժ Բաղումեանը, Մկրտիչ Թումասեանը, Հրաչ Յակոբեանը, Ռայմոնդ Բաղրամեանը (Խաթուն-Նեժադ), Վարդան Աբրահամեանը եւ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանը։  

Միջոցառմանը ներկայ էին անձնուրացների գծով Սպահանի նահանգապետի խորհրդական դոկտ. Եազդին, պետական պաշտօնատարներ, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, հայ նահատակների ընտանիքները, ազգային մարմինների ներկայացուցիչները, «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ։

Ծրագիրը վարեց Թովմա Գալստանեանը։

Կարգի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները հսկման կարգ կատարեցին յուշաքարի շուրջ։

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։