Հա

Համայնք

18/02/2018 - 08:00

Բուն Բարեկենդանը՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

Երկուշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 12-ի առաւօտեան ժամը 9:00-ից՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ նշւեց Բուն Բարեկենդանը՝ ծնողների ներկայութեամբ:

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 12-ի առաւօտեան ժամը 9:00-ից՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ նշւեց Բուն Բարեկենդանը՝ ծնողների ներկայութեամբ: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Սաներն իրենց գունագեղ զգեստեներով առաւել փայլ էին հաղորդել կազմակերպւած տօնին:

Տօնականօրէն զարդարւած դպրոցի սրահում՝ սաները ուրախ արտասանեցին, երգեցին ու պարեցին՝ աշխոյժ ծաղրածուների ընկերակցութեամբ:

Խնջոյքի ընթացքում, բոլոր ներկաները վայելեցին օրւայ առիթով կազմակերպւած համեստ հիւրասիրութիւնը:

Խրախճանքի աւարտին ծնողական խորհրդի ձեռամբ փաթեթաւորւած մրգերը նւիրւեցին սաներին:

Լուսանկարիչ՝ Գ. Խաչատրեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։