Հա

Համայնք

18/02/2018

Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում

Երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական հրավառութեանը եւ Տեառնընդառաջին:

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական հրավառութեանը եւ Տեառնընդառաջին: Օրւայ խորհրդին ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, համայնքային Վարչութեան ներկայացուցիչներն եւ ուսուցչական կազմը: Տեղեկացնում է Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից Վ. Յարութիւնեանը:

Ամենասկզբում գերպ. Հայր Սուրբը հանգամանօրէն, եւ աշակերտներին մատչելի լեզւով բացատրեց Տեառնընդառաջի խորհուրդը, որից յետոյ աշակերտները հաւաքւեցին նախապէս պատրաստւած թուփի շուրջ, որը բոցավառւեց պատասխանատուների ձեռամբ:

Աշակերտները դպրոցական անձնակազմի հետ միասին շրջան կազմելով խարոյկի շուրջ՝ երգեցին եւ զւարճալի պահեր վայելեցին:

Այնուհետեւ բոլոր ներկաները հիւրասիրւեցին զոյգ դպրոցների ծնողական խորհուրդների ձեռամբ պատրաստւած հրուշակեղէնով, քաղցրաւենիքով եւ աղանձով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։