Հա

Համայնք

05/03/2018 - 10:40

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ քահանայ հայրերի վերապատրաստման սեմինար՝ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ քահանայ հայրերի վերապատրսատման նպատակով երկօրեայ սեմինար կազմակերպւեց երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 27 եւ 28-ին, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։

Ծրագրին որպէս ունկնդիր հրաւիրւել էին՝ թեմիս եկեղեցական դասը եւ ազգային մարմինների, եկեղեցիների երեցփոխների ու Տիկնանց յանձնախմբերի եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի Կանանց հոգեւոր լսարանների ներկայացուցիչները։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ քահանայ հայրերի վերապատրսատման նպատակով երկօրեայ սեմինար կազմակերպւեց երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 27 եւ 28-ին, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրին որպէս ունկնդիր հրաւիրւել էին՝ թեմիս եկեղեցական դասը եւ ազգային մարմինների, եկեղեցիների երեցփոխների ու Տիկնանց յանձնախմբերի եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի Կանանց հոգեւոր լսարանների ներկայացուցիչները։

Ուսուցողական ծրագրով այս երկօրեայ միջոցառումը բացւած յայտարարւեց երեքշաբթի՝ երեկոյեան ժամը 6։00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի արտասանած Տէրունական եւ «Զգործս ձեռաց մերոց» աղօթքներով ու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական պատգամով։ Հայր Սուրբն իր խօսքում ողջունելով ներկաներին եւ գովասանքի խօսք ուղղելով Կրօնական խորհրդին՝ ծրագրի նախաձեռնելու համար՝ բացատրութեամբ հանդէս եկաւ սեմինարի շրջագծում արծարծւելիք նիւթերի շուրջ։

Այնուհետեւ որպէս համագումարի առաջին զեկուցաբեր «Հովիւն իր հովւական ծառայութեան դաշտում» նիւթով ելոյթ ունեցաւ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, յաջորդիւ «Ժողոդվրդական նախապաշարումներ, տեղական սովորութիւններ եւ հայկական աւանդութիւններ» թեման ներկայացրեց թեմի պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, իսկ երեկոյի վերջին զեկուցաբերը հանդիսացաւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով խօսեց «Քահանայ հօր մտերիմ կապն ու փոխ-յարաբերութիւնը այսօրւայ երիտասարդի հետ» նիւթի կապակցութեամբ։

Առաջին օրւայ ծրագիրն աւարտւեց երեկոյեան ժամը 9։00–ին։

Համագումարն իր աշխատանքը վերսկսեց յաջորդ օրը՝ չորեքշաբթի՝ երեկոյեան ժամը 6։30-ին։

Սկզբում գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն ներկայացրեց «Ծէսն ու նրա կարեւորութիւնը Հայաստանեայց Առաքելական ս. եկեղեցում» նիւթը, ապա հոգեբան Սեդա Այւազեանը խօսեց «Քահանայ հօր մարդկային հոգեբանութիւնը» նիւթի մասին, իսկ որպէս վերջին դասախօսութիւն թեմի Քրիստոնէական Դաստիրակութեան խորհրդի անդամ Թովմա Գալստանեանը զեկուցեց «Երիտասարդի այսօրւայ ապրումներն ու ակընկալիքները եկեղեցուց եւ քահանայ հօրից» թեմայի շուրջ։

Զեկոյցների աւարտին նկատի էին առնւել հարցումների եւ քննարկումների բաժինները, ուր ներկաներն ստացան իրենց յուզող հարցերի պատասխաններն ու արտայայտեցին թեմաների շրջագծում իրենց տեսակէտները եւ մտահոգութիւնները։

Առաջին օրւայ նիստը ղեկավարեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, իսկ երկրորդ օրւանը՝ գերպ. Տ. Անանիա ծ. Վրդ. Գուճանեանը։

Օրակարգի համաձայն սեմինարի աշխատանքն աւարտւեց չորեքշաբթի՝ երեկոյեան ժամը 9։30-ին, որից յետոյ որպէս եզրափակիչ խօսք արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը։ Պրն. Մովսիսեանը շնորահակալութիւն յայտնելով զեկուցաբերներին բովանդակալից ելոյթների եւ յատկապէս թեմի եկեղեցական դասին ու միւս ներկաներին՝ իրենց մասնակցութեան համար, դրւատանքի խօսք ուղղեց քահանայ հայրերին, ովքեր ամենայն համբերատարութեամբ ու ջերմեռանդութեամբ իրականացնում են իրենց ծառայողական աշխատանքը։

Գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը ողջունելով Կրօնական խորհրդի գովելի մտայղացումը եւ գնահատելով զեկոյցներն ու տեղի ունեցած քննարկումները, անդրադարձ ունեցաւ երկու օրերի ընթացքում հնչած մտահոգութիւններին եւ յատկապէս երիտասարդների անտարբերութեան առնչութեամբ արծարծւած մի շարք տեսակէտներին։ Նա ընդգծեց, որ ինչպէս ընտանիքի հոգին հանդիսանում է ծնողը, հոգեւորականն էլ համարւում է եկեղեցու հոգին եւ հոգեւորականի վերապատրաստմամբ բնականաբար բարեկարգ է պահւելու եկեղեցին։

Սեմինարը պաշտօնապէս փակւած յայտարարւեց Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։