Հա

Համայնք

06/03/2018

Բարեսիրական նպատակներով ցուցահանդէս-վաճառք՝ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան յարկի տակ

Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն միութեան անդամուհիների ջանադիր աշխատանքով, Ս. Յարութեան եւ իրանական Նոռուզ տօների առթիւ, բարեսիրական նպատակներով գարնանային ցուցահանդէս-վաճառքն իրականացւեց, ուրբաթ՝ 2018 թւականի մարտի 2-ի առաւօտեան, ընկերութեան երկրորդ հաւաքատեղիում։ 

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն միութեան անդամուհիների ջանադիր աշխատանքով, Ս. Յարութեան եւ իրանական Նոռուզ տօների առթիւ, բարեսիրական նպատակներով գարնանային ցուցահանդէս-վաճառքն իրականացւեց, ուրբաթ՝ 2018 թւականի մարտի 2-ի առաւօտեան, ընկերութեան երկրորդ հաւաքատեղիում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Միօրեայ այս ցուցահանդէս այցելեցին հայ եւ պարսիկ հայրենակիցներ։ Ցուցահանդէսում վաճառքի էին դրւել զոյգ տօների առնչութեամբ զարդեր, գործւած տիկնիկներ, տօնական եւ աւանդական խմորեղէններ ու թխւածքներ, սեղանի ծածկոցներ, իրանական «Հաֆթսին»-ի սպասքներ եւ զանազան ձեռքի աշխատանքներ։

Ցուցահանդէս-վաճառքի հասոյթն ամբողջովին ծառայեցնելու է բարեսիրական աշխատանքների իրագործմանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։