Հա

Համայնք

04/04/2018 - 08:10

Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան ամենամեայ Գարնանային ցուցահանդէս-վաճառքը՝ Սբ. Ամենափրկիչ վանքի շրջափակում

64 տարի է, ինչ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը ամենամեայ կարգով իրանական «Նորուզ» տօնի արձակուրդների ընթացքում, Սբ. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպում է իր Գարնանային ցուցահանդէս-վաճառքը, հիմնականում նպատակ ունենալով օգտակար հանդիսանալու ձեռներեց հայուհիներին՝ իրենց ձեռարւեստի վաճառման գործում։ 

«alikonline.ir» - 64 տարի է, ինչ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը ամենամեայ կարգով իրանական «Նորուզ» տօնի արձակուրդների ընթացքում, Սբ. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպում է իր Գարնանային ցուցահանդէս-վաճառքը, հիմնականում նպատակ ունենալով օգտակար հանդիսանալու ձեռներեց հայուհիներին՝ իրենց ձեռարւեստի վաճառման գործում։ Ցուցահանդէսը կազմակերպիչների համար եւս ունի որոշակի հասոյթ, որը մինչեւ այսօր ամբողջութեամբ ծառայեցւել է բարեսիրական նպատակներին՝ յատկապէս անօգնական ընտանիքների կենցաղային պայմանների բարելաւման ուղղութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սոյն միջոցառումը կարեւորւում է նաեւ այն առումով, որ կազմակերպիչների ջանքերի շնորհիւ այդ ընթացքում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարան այցելող իրանցի եւ օտար երկրացի բազմահազար զբօսաշրջիկներ ծանօթանում են հայկական մշակոյթին ու ձեռարւեստին։ 

Այս տարի ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց երեքշաբթի՝ մարտի 20-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, կազմակերպիչ միութեան անդամուհիների ու համայնքի ժողովրդի։

10-օրեայ այս ծրագրի շրջագծում վաճառքի էին դրւել զանազան ոճի ձեռագործներ ու ձեռքի աշխատանքներ եւ հայկական աւանդական թխւածքներ։

Իրերի վաճառման պարտականութիւնը սիրայօժար կերպով կատարեցին Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։