Հա

Համայնք

04/04/2018 - 08:15

Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

«alikonline.ir» - Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն այցելելով Շահինշահր՝ տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցեց Սրբոց Վարդանանց եկեղեցում, որին մասնակցում էին նաեւ նոյն համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը եւ սարկաւագաց դասը։

Որպէս օրւայ քարոզ՝ պատարագիչ Հայր Սուրբն անդրադառնալով Տիրոջ Երուսաղէմ կատարած յաղթական մուտքին՝ նշեց, որ Ծաղկազարդի թափօրը մեր հինաւուրց աւանդոյթներից է, որին մասնակցելով ծնողներն իրենց հաւատն են փոխանցում զաւակներին։ Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր խօսքում հաւատացեալներին յորդորեց, որ եկեղեցական արարողութիւններին ու պատարագներին մասնակցելով, ոչ միայն ստանալ Աստծոյ օրհնութիւնը, այլեւ կենդանի օրինակ հանդիսանալ նոր սերնդին։

Յաւարտ ս. պատարագի, եկեղեցու բակում տեղի ունեցաւ Ծաղկազարդի աւանդական թափօրը, ապա Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամների ձեռամբ զարդարւած ձիթենու ճիւղերն օրհնւեցին եւ բաժանւեցին ներկայ հաւատացեալներին: Վերջում իրականացւեց մանուկների օրհնութեան կարգը։

Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը:

Նոյն օրը երեկոյեան, Դռնբացէքի արարողութիւնը մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Աստւածածին եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու կարգը տեղի ունեցաւ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ կատարողութեամբ։ Արարողութեանը մասնակցում էին նաեւ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանն ու սարկաւագաց դասը։

Բազմաթիւ աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, Հայր Սուրբի միջոցով փակ վարագոյրի առջեւ իրականացւեց երկնային արքայութեան դռների թակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը։

Այնուհետեւ թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին։ Նա անդրադառնալով Դռնբացէքի խորհրդաւոր կարգին՝ որպէս Քրիստոսի երկրորդ գալստեան իրադարձութիւնը եւ վերջին դատաստանը խորհրդանշող արարողութիւն, մէջբերեց սոյն կարգի սկզբնական տողերը՝ «Լեռները պիտի ցնծան Տիրոջ առաջ, քանզի Տէրը գալիս է եւ հասել է ժամը, երբ Տէրը դատելու է երկիրը»։ Հայր Սուրբը շարունակութեան մէջ բացատրելով նշւած տողերում յիշատակւած «Լեռ»-ի Աստւածաշնչեան բազմաթիւ իմաստները, յատկապէս ընդգծեց այն իմաստը, որտեղ բառը նկարագրում է այնպիսի անհատների, ովքեր սիրելի են Աստծուն եւ անհամբեր սպասում են Տիրոջ գալստեանը։ Նա կոչ արեց, որ նմանւել այդ խմբին պատկանող մարդկանց եւ թերութիւնները գիտակցաբար սրբագրելով՝ Տիրոջ գալստեան ժամանակ արժանանալ Աստծոյ ողորմութեանն ու երկնքի արքայութեանը։

Երգեցողութեամբ հանդէս եկան «Շուշանիկ» երգչախմբի անդամուհիները։

Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ։

 

Յարակից լուրեր

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի դատապարտման խօսքը
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի դատապարտման խօսքը

    Սոյն պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի ողջ ժողովրդին, դատապարտում ենք ԱՄՆ-ի նախագահ` Դոնալդ Թրամփի արած քայլերն ընդդէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ մանաւանդ Իրանի բարի, ազնիւ ու խաղաղասէր ժողովրդին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։