Հա

Համայնք

05/04/2018

Զեկոյց իրանահայ 30-րդ գարնանային խաղերի կազմակերպչական աշխատանքներից

Իրանահայ Գարնանային խաղերը կազմակերպւում են Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ ու հսկողութեամբ:

30-րդ Գարնանային խաղերը իրականացաւ կազմակերպիչ յանձնախմբերի ու միութեան բոլոր միաւորների ու անհատների համագործակցութեամբ:

Իրանահայ Գարնանային խաղերը կազմակերպւում են Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ ու հսկողութեամբ:

30-րդ Գարնանային խաղերը իրականացաւ կազմակերպիչ յանձնախմբերի ու միութեան բոլոր միաւորների ու անհատների համագործակցութեամբ:

Բացման հանդիսութեան եւ Կազմակերպչական աշխատանքները համակարգող յանձնախմբերը կեանքի կոչւեցին միութեան Կենտրոնական վարչութեան կողմից: Կենտրոնական վարչութիւնը ստանձնել էր նաեւ Գարնանային խաղերի տեղեկատուի պատրաստումը եւ հրատարակումը:

- Կազմակերպիչ յանձնախմբի միջոցով կատարւել են նախապատրաստական եւ քարոզչական աշխատանքները, միութեան բարեզարդումը եւ յարդարումը, վկայագրերի, մեդալների եւ գաւաթների պատրաստման աշխատանքները: Կազմակերպիչ յանձնախումբը ներկայացնում էին՝ Մառիետ Աբէլեանը, Անի Թահմազեանը, Սեպուհ Վարդանեանը, Վահագն Մինասեանը, Նազէ Ասատրեանը, Թանիա Մինասեանը եւ Դաւիթ Թորոսեանը։

- Բացման հանդիսութեան յանձնախումբը՝ ստանձնել էր բացման ծրագրի մշակումը, իրականացումը եւ ղեկավարումը: Յանձնախումբը ներկայացնում էին Ռիմա Սիմոնեանը, Կարին Տէր-Մարտիրոսեանը, Նայիրի Այւազեանը, Ալենուշ Մարտոյեանը, Վաղօ Տէր-Սուքիազեանը եւ Րաֆֆի Մկրտչեանը։

Յանձնախմբին սիրայօժար օժանդակել էին Հերմոնդ Մարկոսեանը, Մանիա Բեգիջանեանը եւ Սեւադա Պետրոսեանը։

- Խաղերի տարբերանշանի ձեւաւորողն էր Նորւիկ Ամիրխանեանը։

- Մշակութային միաւորի «Գիտունիկի տնակ»-ը խաղերի ընթացքում երկու առաւօտ ունեցել է մանկական ժամանցային ծրագիր եւ «Անց ու դարձ» ստեղծագործական խումբը խաղերի նախապատրաստական աշխատանքներից եւ ընթացքից պատրաստել էր հետաքրքիր տեսանիւթեր, որոնք երկու գիշեր ցրւեց միութեան շրջափակում։

- Մարզական միաւորը կատարել է խմբերի հրաւիրման աշխատանքները, կազմել՝ բոլոր մրցոյթների ծրագիրը եւ վերահասու եղել դրանց առնչակից աշխատանքներին:

- Երէցների միաւորը, իր ամենօրեայ ներկայութեամբ ու անխոնջ աշխատանքով ստանձնել է բիւֆէի պատասխանատւութիւնը, ուտեստների պատրաստումը եւ թւականիս մարտի 23-ին կազմակերպել՝ աւանդական ճաշկերոյթ։

- Սկաուտական միաւորը, իր մասնակցութիւնն է բերել բացման հանդիսութեանը՝ դրօշակի արարողութեամբ եւ կազմակերպել՝ Գարնանամուտի դաշտահանդէսը, համագործակցութեամբ միաւորի ծնողական խորհրդի։

- Ուսանողական միաւորը կազմակերպել է գիտելիքների մրցութիւն՝ խաղերին մասնակից միութիւնների ու կազմակերթութիւնների մարզական պատւիրակութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Միաւորը պատրաստել էր նաեւ խաղերի արդիւնքը գուշակելու եւ լատարիի վաճառքը:

- Ֆուտբոլի մրցոյթները կազմակերպել է Ֆուտբոլի յանձնախումբը։

- Կարգապահական կազմի շնորհիւ ապահովւել է մարզական այս փառատօնի խաղաղ ընթացքը:

- Ստորեւ ներկայացնում ենք 30-րդ Գարնանային խաղերի պատասխանատուական կազմը՝

Խաղերի ընդհանուր պատասխանատու՝  Էդւարդ Ղազարեան

Ներքին վարիչ՝ Ժորժիկ Մատթէոսեան

Մրցոյթների պատասխանատու՝ Վահիկ Ծատուրեան

 

Մարզաձեւերի պատասխանատուներ՝

Տղայոց բասկետբոլ՝ Վահիկ Ծատուրեան եւ Արթուր Խաչիկ-Գրիգորի

Օրիորդաց բասկետբոլ՝ Անահիտ Սարհադեան

Սեղանի թենիս՝ Սերժիկ Մինասքանեան

Ֆուտբոլ՝ Յովիկ Աւետեան

 

Կարգապահութիւն՝ Արթին Մեսրոպեան 

Մարզական միաւորի գրասենեակ՝ Գեղանի Ղարախանեան

Հանրային կապ՝ Քլարիս Գրիգորեան

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարարտ» միութեան

Թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։