Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %07 %298 %2018 %10:%Ապր

Իրանահայ երեք թեմերի երիտասարդների մասնակցութեամբ՝ «Պատուհան» ճանաչողական ֆորումը կայացաւ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 6-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ «Պատուհան» խորագիրը կրող ճանաչողական ֆորումը, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 17-ից 35 տարեկան շուրջ 120 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 6-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ «Պատուհան» խորագիրը կրող ճանաչողական ֆորումը, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 17-ից 35 տարեկան շուրջ 120 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Միջոցառման պաշտօնական բացումը կատարւեց առաւօտեան ժամը 9։30-ին։ Բացման հանդիսութեան բաժնում հնչեց կազմակերպիչ յանձնախմբի խօսքը՝ Անասիկ Ծառուկեանի միջոցով, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ արտասանւեց Տէրունական աղօթքը, երիտասարդութեան զարգացման եւ ազգային կեանքում նրանց ներգրաււածութեան ուղղութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախագծի մասին ընդհանուր ծանօթացումներ տւեցին նոյն խորհրդի անդամներ Սոնիկ Բաղումեանն ու դոկտ. Նորայր Թումանեանը, իսկ ֆորումի նախապատրաստական աշխատանքների ու ծրագրի մասին բացատրութեամբ հանդէս եկաւ մեդիա դաշտի մասնագէտ, ՀՀ հանրային հեռուստատեսութեան արտաքին բաժնի կապերի ղեկավար եւ սոյն ֆորումի համակարգող Էրիկ Անթառանեանը։

Այս ծրագրի համար Հայաստանից հրաւիրւել էին տեղեկատւական տեխնոլոգիաների, մեդիա դաշտի, կիբեռ անվտանգութեան եւ կառավարման բնագաւառների փորձառու մասնագէտներ եւ կենտրոնների ղեկավարներ՝ Արաքսիա Մարտիրոսեանը, Սամւէլ Մարտիրոսեանը, Ամալիա Ղարաքեշիշեանը եւ Իզաբելլա Մանասարեանը։ Մասնագէտներն առանձին ելոյթներ ծաւալեցին իրենց ոլորտի վերաբերեալ, ապա վարեցին նախատեսւած 10 աշխատանոցները։

Յանձնախմբի հրաւէրով Նոր Ջուղա էր ժամանել նաեւ «Ալիք» օրաթերթի կայքի խմբագիր Արամ Շահնազարեանը, որը պրն. Անթառանեանի հետ միասին օժանդակեց մասնագէտներին աշխատանոցներն առաւել աշխոյժ վարելու գործում։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

اخبار مرتبط

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդին, որ հայ ժողովրդի անկախութեան եւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը արժանավայել կերպով տօնելու համար Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Կենտրոնական յանձնախումբ, որը իր անդրանիկ նիստում կատարել է աշխատանքի բաժանում ըստ հետեւեալի.

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի մարդասիրական օգնութիւնն երկրաշարժի տուժածներին
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի մարդասիրական օգնութիւնն երկրաշարժի տուժածներին

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանի արեւմտեան շրջաններում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու նպատակով, 10 միլիոն թուման արժէքով գոյք է տրամադրել Սպահանի Կարմիր մահիկ ընկերութեանը, որն արդէն ուղարկւել է աղէտի գօտի:

  • Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը
    Պարզաբանում է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

  • Հասարակութեանը խուճապի մատնողները...
    Հասարակութեանը խուճապի մատնողները...

    Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:
    Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

  • «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» թեմայով բանախօսական հանդիպում՝ Նոր Ջուղայում
    «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» թեմայով բանախօսական հանդիպում՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, կազմակերպւել էր «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» խորագրով բանախօսական երեկոյ, ուր ելոյթով հանդէս եկաւ նոյն խորհրդի հրաւէրով Հայաստանից ժամանած տնտեսական մշակութաբան, հրապարակախօս եւ պատմաբան Խաչատուր Դադայեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։