Հա

Համայնք

09/04/2018 - 08:40

Դռնբացէքի արարողութիւնը՝ Շահինշահրում

Կիրակի՝ 2018 թւականի մարտի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը: 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի մարտի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Արարողութիւնը մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի Հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ եւ կատարողութեամբ. ժամերգութեանը մասնակից էր նաեւ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

Աւետարանական ընթրցումներից եւ շարականներից յետոյ, Հայր Սուրբը ս. խորան բարձրացաւ եւ փակ վարագոյրի առջեւ ծնկի եկած աղօթեց Բարձրեալին, ապա բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը՝ ի նշան  նոր կեանքի սկզբի։

Վերջում Հայր Սուրբն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին, ուր բացատրելով Դռնբացէքի արարողութեան իմաստը նշեց, որ այսօր մեղքերը քաւելու եւ Քրիստոսի հետ յարաբերութեան մէջ մտնելու օրն է։ Նա մաղթեց, որ մեզանից  իւրաքանչիւրի հոգին յագենայ Աստծոյ արդարութեամբ եւ առիթ ունենանք Աստծոյ ողորմութեանն արժանանալու։

Ընթացքում  երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը:

Պատարագին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի Վարչութեան ներկայացուցիչներն ու մեծաթիւ ժողովուրդ:

Յարակից լուրեր

  • «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Հայաստան համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում, նոյեմբերի 22-ին Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՅԴ «Ռուբէն» երկիտասարդական միութեան նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնախիւղերի գրասենեակներում կազմակերպւել էր նւիրահաւաք: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

  • Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում
    Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

    Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թ.թ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար։

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։