Հա

Համայնք

09/04/2018 - 08:50

Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

«alikonline.ir» - Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի որոշմամբ ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով Ոտնլւայի կարգի ընթացքում գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը լւաց համայնքի վաստակաւոր ազգայինների եւ միութենականների ոտքերը։

Մարտի 29-ի երեկոյեան, Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան յիշատակի օրւայ կարգը Շահինշահրի եկեղեցում կատարւեց առաջին անգամւայ համար. կարգի աւարտին եկեղեցու բակում Տիրոջ խորհրդանշական գերեզմանը վեր բարձրացնելով՝ եկեղեցական դասի, երգչախմբի եւ հաւատացեալների մասնակցութեամբ կազմւեց Քրիստոսի թաղման թափօրը։

Ս. Զատկի նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց մարտի 31-ի երեկոյեան՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ: Պատարագին նախագահում էր գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

Որպէս քարոզ՝ Հայր Սուրբն անդրադառնալով Քրիստոսի յարութեան աւետարանական դրւագին եւ բնաբան ունենալով «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը» նախադասութիւնը, յորդորեց, որ հայելի լինել բոլորի համար, որպէսզի մարդիկ մեզ տեսնելիս մեր մէջ տեսնեն յարուցեալ Քրիստոսի գաղափարը եւ խօսքերի իրագործումը: Նա փոխանցեց յարութեան պատգամը՝ «Ապրել, զգալ եւ առաջնորդւել Քրիստոսով, քանի որ յարութեան լոյսը միմեանց սիրելով ենք կարող արժեւորել:

Կիրակի, ապրիլի 1-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յարութեան տօնի առթիւ: Օրւայ պատարագիչն էր հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

Քարոզի պահին, հաւատաւոր հայորդիներին իր հայրական խօսքը փոխանցեց պատարագիչ Հայր Սուրբն, ուր անդրադառնալով Քրիստոսի յարութեանը նշեց, որ այս աւետիսը իւրաքանչիւրի համար պէտք է լինի խորհրդածութեան եւ գիտակցութեան առիթ: Նա շարունակութեան մէջ ասաց, թէ փնտրել Քրիստոսին առաջին հերթին մեր սրտերում ու նրանից խնդրել ողորմութիւն եւ գութ, քանի որ Քրիստոսը մեր կեանքի առաջնորդն է։

Պատարագն աւարտւելուն պէս եկեղեցում գերպ. Հայր Սուրբն ընդունեց Ս. Յարութեան տօնի առիթով շնորհաւորանքներ:

Բոլոր արարողութիւններին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ։

Ժամերգութիւնների եւ պատարագների երգեցողութիւնը կատարեց «Նարեկ» երգչախումբը։

Յարակից լուրեր

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Շահինշահրում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Շահինշահրում

    Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ ճրագալոյցի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, իսկ Ծննդեան տօնի առթիւ՝ կիրակի՝ յունւարի 6-ի առաւօտեան տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ ու Ջրօրհնէքի կարգ՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով։

  • Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում
    Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

    Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թ.թ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար։

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։