Հա

Համայնք

09/04/2018

Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

«alikonline.ir» - Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի որոշմամբ ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով Ոտնլւայի կարգի ընթացքում գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը լւաց համայնքի վաստակաւոր ազգայինների եւ միութենականների ոտքերը։

Մարտի 29-ի երեկոյեան, Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան յիշատակի օրւայ կարգը Շահինշահրի եկեղեցում կատարւեց առաջին անգամւայ համար. կարգի աւարտին եկեղեցու բակում Տիրոջ խորհրդանշական գերեզմանը վեր բարձրացնելով՝ եկեղեցական դասի, երգչախմբի եւ հաւատացեալների մասնակցութեամբ կազմւեց Քրիստոսի թաղման թափօրը։

Ս. Զատկի նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց մարտի 31-ի երեկոյեան՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ: Պատարագին նախագահում էր գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

Որպէս քարոզ՝ Հայր Սուրբն անդրադառնալով Քրիստոսի յարութեան աւետարանական դրւագին եւ բնաբան ունենալով «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը» նախադասութիւնը, յորդորեց, որ հայելի լինել բոլորի համար, որպէսզի մարդիկ մեզ տեսնելիս մեր մէջ տեսնեն յարուցեալ Քրիստոսի գաղափարը եւ խօսքերի իրագործումը: Նա փոխանցեց յարութեան պատգամը՝ «Ապրել, զգալ եւ առաջնորդւել Քրիստոսով, քանի որ յարութեան լոյսը միմեանց սիրելով ենք կարող արժեւորել:

Կիրակի, ապրիլի 1-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Յարութեան տօնի առթիւ: Օրւայ պատարագիչն էր հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը։

Քարոզի պահին, հաւատաւոր հայորդիներին իր հայրական խօսքը փոխանցեց պատարագիչ Հայր Սուրբն, ուր անդրադառնալով Քրիստոսի յարութեանը նշեց, որ այս աւետիսը իւրաքանչիւրի համար պէտք է լինի խորհրդածութեան եւ գիտակցութեան առիթ: Նա շարունակութեան մէջ ասաց, թէ փնտրել Քրիստոսին առաջին հերթին մեր սրտերում ու նրանից խնդրել ողորմութիւն եւ գութ, քանի որ Քրիստոսը մեր կեանքի առաջնորդն է։

Պատարագն աւարտւելուն պէս եկեղեցում գերպ. Հայր Սուրբն ընդունեց Ս. Յարութեան տօնի առիթով շնորհաւորանքներ:

Բոլոր արարողութիւններին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ։

Ժամերգութիւնների եւ պատարագների երգեցողութիւնը կատարեց «Նարեկ» երգչախումբը։

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/isfahan/item/46182-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId29f520d7eb

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։