Հա

Համայնք

10/04/2018 - 09:20

Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին նւիրւած հանդիսութիւն՝ Շահինշահրում

Հինգշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 5-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի սրահում, ջերմ եւ խանդավառ մթնոլորտի ներքոյ կազմակերպւեց հանդիսութիւն՝ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ։

«alikonline.ir» - Հինգշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 5-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի սրահում, ջերմ եւ խանդավառ մթնոլորտի ներքոյ կազմակերպւեց հանդիսութիւն՝ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Միջոցառումն իրականցւել էր նոյն մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ։

Սկզբում ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով ու տօնական բարեմաղթանքներով հանդէս եկաւ Վարդուհի Պօղոսեանը, ապա Ռազմիկ Մարկոսեանն արտասանեց իր հեղինակած բանաստեղծութիւնը՝ նւիրւած հայ մայրերին։

Մարզական միաւորի միջոցով կազմակերպւել էին զւարճալի խաղ-մրցոյթներ, իսկ ներկաները ճաշակեցին Երէցների միաւորի կողմից նախատեսւած հիւրասիրութիւնը եւ բիւֆէում մատուցւող կերակրատեսակները:

Անմոռանալի երեկոն աւարտւեց հայկական շուրջպարով։

Ծրագրին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Յարակից լուրեր

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ
    Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Մայրութեան խորհուրդը
    Մայրութեան խորհուրդը

    Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։