Հա

Համայնք

12/04/2018 - 12:50

Սպահանի հայոց թեմի գործադիր մարմինների միամեայ գործունէութեան վերաբերեալ զեկոյցը՝ թեմի ժողովրդին

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր թեմիս Թեմական եւ Կրօնական խորհուրդները զեկոյցով հանդէս եկան իրենց կատարած միամեայ գործունէութեան շուրջ։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 8։00-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր թեմիս Թեմական եւ Կրօնական խորհուրդները զեկոյցով հանդէս եկան իրենց կատարած միամեայ գործունէութեան շուրջ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Աւելի քան երկու ժամ տեւողութեամբ այս հանդիպման ընթացքում պաստառի վրայ ցուցադրւեցին տեսանիւթի վերածւած զեկոյցները, որտեղ համապատասխան լուսանկարներով, ֆիլմերով եւ սպառիչ բացատրութիւններով արտացոլւած էր գործադիր մարմինների գործունէութիւնը՝ ազգային ու հոգեւոր կեանքի, կրթական, բարեսիրական եւ կալւածական բնագաւառների, երիտասարդների ու ուսանողների դժւարութիւնների եւ ընտանիքների բնակարանային ու աշխատանքային խնդիրների փարատման, ինչպէս նաեւ միութիւններում կատարած ներդրումների կապակցութեամբ։

Զեկոյցներում առանձնաբար անդրադարձ էր կատարւել նաեւ նշւած խորհուրդներին ենթակայ մարմինների գործունէութեանը, թեմի շրջաններում համայնքային կեանքին եւ արտաքին ճակատում հաստատած յարաբերութիւններին։ 

Վերջում թեմի Պատգ. Ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանի գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն ու փոխ-ատենապետ Վաչիկ Հայրապետեանը եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու անդամ Սարօ Դիլանչեանը պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին։

Երեկոյին ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների անդամները, քահանայից դասի ու շրջանի Հայ Դատի ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը։

Ծրագիրը վարեց Թովմա Գալստանեանը։

Յարակից լուրեր

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ
    Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ

    Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Քաթարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:

  • Թեհրանում կը կայանայ Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը
    Թեհրանում կը կայանայ Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը

    Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը կը կայանայ յուլիսի 4-ից 5-ը Թեհրանում:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։