Հա

Համայնք

15/04/2018 - 09:45

ՀՀ 100-ամեակին նւիրւած Հայ մայրերի մեծարման երեկոյ՝ Շահինշահրում

Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: 

«alikonline.ir» - Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւել էր հայ մայրերի մեծարման երեկոյ՝ նւիրւած ՀՀ անկախութեան 100-ամեակին: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Միջոցառմանը ներկայ էին՝ գերպ. Տէր Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ու Փերիոյ Կրթասիրաց միութեան կենտ. վարչութեան  ներկայացուցիչները, մասնաճիւղի անդամ-ուհիները եւ համայնքի իգական սեռի ներկայացուցիչներ։

Սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ կազմակերպիչ վարչութեան անդամ Գայիանէ Վարդանեանը, ով անդրադառնալով մայրերի առաքելութեանը, իր խօսքը համեմեց  Շիրազի «Մայրս մեր տան հացն է մայրս, մեր տան Աստւածն է մայրս» բանաստեղծութեան յուզիչ բառերով։

Ծրագրում իր հայրական պատգամը փոխանցեց Հայր Սուրբը։ Նա գնահատելով կազմակերպիչների այս գեղեցիկ նախաձեռնութիւնը՝ նշեց, որ եթէ ուժեղ, զարգացած, բարի եւ ազնիւ հայ մայրերը չլինէին, ովքեր ծնեցին Հանրապետութեան յաղթանակի հերոսներին,  մենք այսօր 100-ամեակ չէինք կարող տօնել։ Գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն  իր խօսքում մեծարելով հայ մայրերին՝ ընտանիքը նմանեցրեց մի եկեղեցու, որի հոգեւորականը մայրն է:

Հայր Սուրբի ձեռամբ միութեան վարչութեան նախատեսած ծաղիկները բաժանւեցին սրահում ներկայ բոլոր մայրերին:

Շարունակութեան մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, իսկ դիջէյ Վահէի միջոցով սփռւեցին հայկական աշխոյժ երաժշտութիւններ, որոնց ներքոյ ներկաները պարեցին եւ տօնը առաւել խանդավառ դարձրին։ 

Յարակից լուրեր

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ
    Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

  • Մայրութեան խորհուրդը
    Մայրութեան խորհուրդը

    Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։