Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %15 %263 %2018 %09:%Ապր

Հայ մայրերի տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Ն. Ջ. հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին նւիրւած գողտրիկ միջոցառմամբ մեծարւեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերն ու տատիկները, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան, Ն. Ջ. հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում։ Նախաձեռնութիւնը պատկանում էր դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին։

«alikonline.ir» - Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին նւիրւած գողտրիկ միջոցառմամբ մեծարւեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերն ու տատիկները, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան, Ն. Ջ. հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում։ Նախաձեռնութիւնը պատկանում էր դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սրահում ներկայ բոլոր մայրերի ձեռքերը զարդարւած էին գունագեղ եւ ծաղկազարդ մատանիներով, որոնք սաները պատրաստել էին ուսուցիչների օգնութեամբ եւ որպէս ամենաիւրայատուկ նւէր՝ պարգեւել իրենց թանկագին մայրերին։ 

Երեկոն սկիզբ առաւ ծնողական խորհրդի ադնամուհիներ Արազ Դաւթեանի ու Նոռա Մանուկեանի միջոցով՝ մօրը ձօնւած գեղեցիկ խօսքերով ու մաղթանքներով եւ յատկապէս մայրական սէրը գովերգող ու հայ մայրերի յատկանիշներին անդրադարձող բանախօսական ելոյթով։

Մի հատւած բանախօսութիւնից.

«Հայ մայրերն ու կանայք իրենց խոնարհութեան, համեստութեան, համբերատարութեան, անսահման սիրոյ եւ նւիրումի համար՝ բոլոր ժամանակաշրջաններում համեմատւել են Աստւածամօրը։ Մեր պատմութեան դժւարին հանգրւաններում հայ մայրը որպէս զինւոր՝ պաշտպանել է սրբութիւնները, ինչի վկան է Աւարայրը, Սարդարապատը, Արցախ աշխարհն ու …»։

Յուզիչ ելոյթին յաջորդեց մանկական երգերով ու արտասանութիւններով յագեցած ծրագիրը. մանկապարտէզի Վարդագոյն եւ Դեղին խմբակների, ինչու չէ նաեւ նախակրթարանի աշակերտները, բեմ ներկայանալով, իրենց որդիական սէրն ու երախտագիտութիւնը յայտնեցին երգերի ու արտասանութիւնների բառերի ներքոյ։

Ծրագրի շարունակութեան մէջ դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը ներկաներին փոխանցեց իր ջերմ շնորհաւորանքները՝ տօնի առթիւ, ապա մայրերի մասնակցութեամբ իրականացւեցին մրցոյթներ, որոնց արդիւնքում պարգեւատրւեցին յաղթողները։

Երեկոն աւարտւեց հիւրասիրութեամբ, եւ մայրերին նւիրւեցին յուշանւէրներ։

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։