Հա

Համայնք

16/04/2018 - 09:30

Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

«alikonline.ir» - Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Կրօնական արարողութիւնից յետոյ Հայր Սուրբն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին, որտեղ նշելով, որ Աստւած իր ներկայացուցիչներին՝ որպէս սուրբեր աշխարհ է ուղարկել եւ նրանց բարեխօսութեամբ կատարում է մեր խնդրանքները, ընդգծեց, թէ ուխտաւորներն այս գերեզմանին մօտենալով եւ աղօթելով, Աստծուց ստացել են իրենց խնդրանքների պատասխանը։ Նա գնահատելով ժողովրդի մէջ առկայ հաւատի զգացումը՝ շեշտեց՝ որքան հաւատը ամուր, միասնական եւ ուժեղ է լինում, Աստւած աւելի շուտ է լսում աղօթքները։

Գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն աղօթեց, որ Բարձրեալը մեր կեանքում շատացնի սուրբերի ներկայութիւնը եւ Ս. Գրիգորը մեր մէջ աւելացնի սիրոյ, յարգանքի ու վստահութեան առաքինութիւնները, քանի որ միմեանց սիրելով մենք ոչ միայն Աստծուն ենք պաշտում, այլեւ մեր հաւատը փոխանցում ենք ուրիշներին։

Վերջում ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակ սրբի գերեզմանի վրայ, ապա գարնանային անձրեւոտ, սակայն հաճելի օրը վայելեցին բնութեան գրկում։

Հոգեհանգստեան կարգին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ սարկաւագաց դասը։ Ներկայ էին՝ Կրօնական խորհրդի անդամներ՝ Սաքօ Տէր-Յովհաննիսեանն ու Սարօ Դիլանչեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ ու հոծ թւով ժողովուրդ։

 

Յարակից լուրեր

  • Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում
    Ուսումնական նոր տարեշրջանը բուռն աշխատանքով է ընթանում Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

    Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թ.թ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար։

  • Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում
    Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթին նւիրւած ձեռնարկ՝ Շահինշահրում

    Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

  • Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի յիշատակին
    Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգիստ՝ Շառլ Ազնաւուրի յիշատակին

    Կիրակի, հոկտեմբերի 7-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, մի քանի օր առաջ իր հոգին աւանդած աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնաւուրի հոգու համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։