Հա

Համայնք

18/04/2018 - 09:30

Գարունը խանդավառ տրամադրութեամբ դիմաւորեցին Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները

Չորեքշաբթի՝ 2018 թ. մարտի 14-ի առաւօտեան, գարնանամուտի առիթով Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր զբօսանք, ուր մի ամբողջ դպրոցական օրւայ ընթացքում սաները վայելեցին գրնանային ջերմ առաւօտը, խաղացին ու զւարճացան զբօսայգու տարբեր բաժիններում եւ մօտիկից ականատեսը եղան բնութեան զարթօնքի՝ ի մասնաւորի ծաղկած ծառերի ու ծաղիկների բողբոջների։

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2018 թ. մարտի 14-ի առաւօտեան, գարնանամուտի առիթով Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր զբօսանք, ուր մի ամբողջ դպրոցական օրւայ ընթացքում սաները վայելեցին գրնանային ջերմ առաւօտը, խաղացին ու զւարճացան զբօսայգու տարբեր բաժիններում եւ մօտիկից ականատեսը եղան բնութեան զարթօնքի՝ ի մասնաւորի ծաղկած ծառերի ու ծաղիկների բողբոջների։ Պայծառ օրւայ աւարտին մանուկները տուն վերադարձան իրենց հետ տանելով նորանոր փորձառութիւններ ու գեղեցիկ յուշեր։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Կիրակի՝ ապրիլի 8-ի առաւօտեան, դպրոցում, աշակերտներին այցելեցին երկու անսովոր, բայց հաճելի հիւրեր: Դպրոցի տնօրինութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ Զատկական տօնի առիթով կազմակերպւել էր միջոցառում, ուր փոքրիկներին այցելութեան եկան զատիկն ու նապաստակը։ Սաներն իրենց սիրելի հիւրերի հետ զւարճացան, պարեցին ու թռչկոտեցին, իսկ աւելի ուշ միասնաբար ներկեցին տօնական հաւկիթներ:

Նրանք վերջում զատկից ու նապաստակից ստացան ծնողական խորհրդի պատրաստած նւէրները։

Լուսանկարները տրամադրեց դպրոցի տնօրինութիւնը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։