Հա

Համայնք

22/04/2018

Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան նախաձեռնութեամբ իրանական Նոռուզ տօնի արձակուրդներին կազմակերպւող գրքի ցուցահանդէս-վաճառքը բոլորեց իր 20-ամեակը

1998 թւականից ի վեր, ամենամեայ կարգով, իրանական Նոռուզ տօնի արձակուրդների ընթացքում, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութիւնը (ՌԵՄ) Հայ Դատի քարոզչութեան ուղղութեամբ իր աշխատանքների ծիրում, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպում է գրքի ցուցահանդէս-վաճառք, որը մեծ ընդառաջում է գտնում վանքի թանգարան այցելող պարսիկ եւ օտարերկրացի հոծ զբօսաշրջիկների կողմից։ Գրքերի մեծ տոկոսը կազմում են Հայոց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի թեմաներով գրական գործերը։ 

«alikonline.ir» - 1998 թւականից ի վեր, ամենամեայ կարգով, իրանական Նոռուզ տօնի արձակուրդների ընթացքում, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութիւնը (ՌԵՄ) Հայ Դատի քարոզչութեան ուղղութեամբ իր աշխատանքների ծիրում, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպում է գրքի ցուցահանդէս-վաճառք, որը մեծ ընդառաջում է գտնում վանքի թանգարան այցելող պարսիկ եւ օտարերկրացի հոծ զբօսաշրջիկների կողմից։ Գրքերի մեծ տոկոսը կազմում են Հայոց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի թեմաներով գրական գործերը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«Ռուբէն» երիտ. միութեան անդամներն անցնող 20 տարիների ընթացքում սիրայօժար կերպով իրենց արձակուրդն ու հանգստեան օրերը տրամադրել են այս գործին եւ ընձեռւած հիանալի առիթը լաւապէս օգտագործել՝ հայկական հարցի ճանաչեցման ուղղութեամբ։

Նրանք ցուցադրում եւ վաճառում, իսկ որոշ պարագաներում անվճար տրամադրում են հայութեանը ծանօթացնող, ինչու չէ նաեւ Հայոց Ցեղասպանութեան պատմական ծալքերն արտացոլող ու Հայ Դատին առնչւող գրքերը եւ հրատարակութիւնները։ Դրան զուգահեռ պատասխանում են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Մեծ Եղեռնի մասին՝ զբօսաշրջիկների հարցերին։

ՌԵՄ-ի վարչութեան եւ սոյն ցուցահանդէսի կազմակերպիչ յանձնախմբի աշխատանքն սկսում է դեռ արձակուրդից շատ աւելի առաջ՝ համապատասխան թեմաներով նոր տպագրւած գրքեր հայթայթելով եւ ցուցահանդէսն աւելի բովանդակալից ու գրաւիչ կազմակերպելու ուղղութեամբ հարկ եղածը նախաձեռնելով։

Յատկանշական է, որ այս տարի առաջին անգամը լինելով միութիւնը համագործակցութիւն ցուցաբերեց Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում բարեսիրական աշխատանքներ իրագործող Թեհրանի «Թեւանիկ» խմբի հետ։ Սոյն համագործակցութեան շրջագծում ՌԵՄ-ի վարչութիւնը «Թեւանիկ»-ից ստանալով Արցախի արւեստագէտների ձեռքի աշխատանքները՝ իր ցուցահանդէս-վաճառքում մի առանձին կրպակ յատկացրեց այդ գործերի վաճառման համար։

Վարձքներդ ի կատար ասելով այս անխոնջ երիտասարդներին՝ առաւել եռանդ ու կորով ենք մաղթում նրանց՝ հայանպաստ ու հայրենանպաստ աշխատանքներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։