Հա

Համայնք

25/04/2018 - 11:40

Նոր Ջուղայի պահանջատէր ժողովուրդը խոռներամ շարքերով մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի մոմերով երթին ու բողոքի քայլարշաւին

Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերը ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ իրականացան Նոր Ջուղայում եւ Շահինշահրում։

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերը ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ իրականացան Նոր Ջուղայում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երկուշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ Ս. Ստեփանոս եկեղեցում կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, որին յաջորդեց մոմերով երթը դէպի Ս. Ամենափրկիչ վանք։ Վանքում պահանջատէր ժողովրդին իր խօսքն ուղղեց Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը։ 

Երեքշաբթի՝ Ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում թեմակալ առաջնորդի նախագահութեամբ, Մեծ Եղեռնի բիւրաւոր Սուրբ նահատակների յիշատակին ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Ա. վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, ապա վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների, հայոց դպրոցների ու ժողովրդի մասնակցութեամբ։ Ժամը 11։30-ին սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը, որը ներկաների ուժգին վանկարկումների ներքոյ ընթացաւ Արեւելեան Նազար, Թոհիդ, Շարիաթի եւ Հաքիմ Նեզամի գլխաւոր պողոտաներով։

Նոյն օրը երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ դասախօսական-գեղարւեստական երեկոյ, ուր ելոյթների շարանում Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց Սոնիկ Բաղումեանը, դասախօսութեամբ հանդէս եկաւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, իսկ շարունակութեան մէջ տեղի ունեցաւ գեղարւեստական յայտագրով ծրագիր։

Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի առթիւ միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Շահինշահրում։ Ապրիլի 23-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ իրականացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, ապա տեղի ունեցաւ համահաւաք, որն ողողւած էր աշակերտական գեղարւեստական կատարումներով ու խօսքերով։ Ելոյթների շարանում՝ խօսքեր ընթերցւեցին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Շահինշահրի հայ Դատի գրասենեակի եւ տեղի երեք միութիւնների անունից։ Աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց հոգեւոր տեսուչ Հայր Սուրբը։ Յաջորդ օրը՝ Ապրիլի 24-ի առաւօտեան Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ Հայր Սուրբի նախագահութեամբ, որից յետոյ շրջափակում տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւն եւ բողոքի համահաւաք։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Լուսանկարիչ՝ Գեիկ Խաչատրեան եւ թղթակից

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների օժանդակութիւնները՝ ջրհեղեղից տուժածներին
    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների օժանդակութիւնները՝ ջրհեղեղից տուժածներին

    Իրանի զանազան նահանգներում ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ պատրաստւեցին մարդասիրական օգնութեան կապոցներ, որոնք աղէտի գօտի առաքւեցին երեքշաբթի՝ ապրիլի 16-ին:

  • Սուրբ Յարութեան տօնի պատգամ
    Սուրբ Յարութեան տօնի պատգամ

    Ամբողջ Քրիստոնէական աշխարհը հոգեկան անհուն բերկրանքի մէջ է գտնւում՝ մօտակայ հանդերձեալ Զատկւայ տօնակատարութեան պատճառով, իսկ մենք, որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաւատացեալ եւ հարազատ զաւակներ, հոգեպէս մենք մեզ նախապատրաստում ենք՝ դիմաւորելու մեր եկեղեցական օրացոյցի մեծագոյն եւ հրաշափառ տօնը՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութիւնը:

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում
    Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։