Հա

Համայնք

25/04/2018 - 10:00

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր աշակերտութիւնն իր յարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի բիւրաւոր սուրբ նահատակների յիշատակին

Շաբաթ՝ 2018 թւականի ապրիլի 21-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի ու «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի տնօրինութիւնների, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների ու աշակերտների մասնակցութեամբ Ս. Ամենափրկիչ վանքում կայացաւ աշակերտական ծաղկեմատոյց՝ Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի առթիւ:

«alikonline.ir» - Շաբաթ՝ 2018 թւականի ապրիլի 21-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի ու «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի տնօրինութիւնների, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների ու աշակերտների մասնակցութեամբ Ս. Ամենափրկիչ վանքում կայացաւ աշակերտական ծաղկեմատոյց՝ Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի առթիւ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագիրն սկիզբ առաւ «Արմէն» դպրոցի աշակերտներ՝ Մինելի Մարկոսեանի, Էմին Թահմազեանի եւ Լուսին Տէր-Մկրտչեանի ասմունքով, որին յաջորդեց դպրոցների ներկայացուցիչների միջոցով ծաղկեպսակների զետեղումը՝ յուշարձանի առջեւ:

Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանի սաները հանդէս եկան առիթին նւիրւած խմբական երգով ու ասմունքով:

«Սրբոց Վարդանանց» դպրոցի անունից աշակերտական խօսք ընթերցեց Ռենիթա Նազարեանը, իսկ վերջում աշակերտների խմբական կատարմամբ հնչեց պահանջատիրական մի երգ:

Յանուն «Արմէն» կրթահամալիրի պարսկերէն խօսքն ընթերցեցին Մելւին Բաբախանը եւ Ադելինա Յարութիւնեանը, իսկ անգլերէնը՝ էրւին Յովսէփեանն ու Սելին Բաղրամեանը: Խմբական ասմունքով հանդէս եկան Արգիշտի Աբգարեանը, Վանէ Յովսէփեանը, Անիտա Մայիլեանը, Արգիշտ Քեշիշեանը, Փրենի Թահմազեանը, Արէն Զարգարեանը, Էմինէ Խուդաբախշեանը եւ Մելւին Թորոսեանը: Գեղարւեստական կատարումները եզրափակւեցին նոյն դպրոցի աշակերտութեան խմբական երգով:

Այնուհետեւ իր հայրական պատգամը փոխանցեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով կարեւորութեամբ շեշտելով, թէ այս ծրագրին մասնակցելը՝ ազգի, հայրենիքի եւ եկեղեցու հանդէպ ունեցած պարտքի կատարում է, իր ուրախութիւնը յայտնեց նման գիտակից նոր սերունդ ունենալու համար: Նա իր հպարտութիւնը յայտնեց նաեւ, առ այն որ, Սպահանի հայոց թեմում այսպիսի հայեցի դաստիարակութեամբ ու ազգային ինքնագիտակցութեամբ սերունդներ են դաստիարակւում:

Ծրագիրը վարեցին «Արմէն» կրթահամալիրի աշակերտներ՝ Արմօ Ասատրեանն ու Սելինէ Օրդուբէգեանը: Սոյն կրթահամալիրի աշակերտական ելոյթները կատարեցին դպրոցի 6-րդ դասարանի սաները:

Վերջում բոլոր ներկաները մէկական ծաղիկներ դրեցին յուշարձանի մօտ՝ վառ պահելու սրբացած նահատակների յիշատակը:

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիների ծաղիկների մատուցման արարողութիւնը տեղի ունեցաւ կիրակի՝ ապրիլի 22-ի առաօտեան, Ս. Ա. վանքում։ Աշակերտներին ընկերակցում էին իրենց տնօրինութիւնը, ուսուցչական կազմը եւ ծնողական խորհուրդը։

Սկզբում ծաղկեպսակ զետեղւեց յուշարձանի առջեւ, ապա աշակերտական ելոյթների շարանում բացման խօսքով հանդէս եկաւ Մինելի Ղազարեանը:

Լիլիթ Գէորգեանն ասմունքեց «Հայուհի» բանաստեղծութիւնը, Ռենիա Մինասեանն ընթերցեց անգլերէն խօսքը, Ֆէրէյդուն Մոշիրիի «Շարմեթան բադ» բանաստեղծութիւնն ասմունքեց Արգամ Յովսէփեանը, իսկ «Քէլէ լաօ» բանաստեղծութիւնը՝ Լիանա Ղազարեանը:

Ծրագրի աւարտին իր պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը, ուր շեշտեց, թէ հայ ազգի նոր սերունդն իր արժէքը, տեղն ու դերակատարութիւնը իմանալով, պէտք է զբաղեցնի ապրիլ 23-ին ձերբակալւած, ապա նահատակւած մտաւորականների տեղը եւ դէպի ապագայ առաջնորդի իր ազգին ու հայրենիքը: Նա աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ լուսաւորի մատաղ սերնդի ճանապարհը՝ հայ ազգի ապագայ մտաւորականները դառնալու համար:

Ընթացքում բոլորը բռունցքները վեր բարձրացրած վանկարկեցին բողոքի եւ պահանջատիրութեան լոզունգներ, իսկ վերջում մէկական ծաղիկներ տեղադրեցին Եղեռնի յուշարձանի մօտ:

Զոյգ միջոցառումներին ներկայ էին քահանայից դասի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի  ներկայացուցիչները, Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի անդամներն ու ժողովուրդ:

Յատկանշական է, որ ոգեկոչման ծրագրերի շարանում, հայոց դպրոցների աշակերտները մասնակցեցին նաեւ Ս. Ամենափրկիչ վանքում կազմակերպած աշակերտական աշխատանոցներին եւ պատրաստեցին պատի թերթեր ու ձեռքի աշխատանքներ: Նոր Ջուղայի «Արմէն» տարրական կրթահամլիրի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանի սաների համատեղ աշխատանոցը կայացաւ չորեքշաբթի՝ ապրիլի 18-ին, իսկ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցներինը՝ ուրբաթ՝ ապրիլի 20-ին: Աշխատանոցներում պատրաստւած աշխատանքները եւ մանկապարտէզ-նախակրթարան ու տարրական դպրոցների աշակերտութեան նկարչութիւնները ցուցադրւել էին վանքի շրջափակում:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/isfahan/item/46525-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIded3d506554

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։