Հա

Համայնք

03/05/2018

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչւեց Փերիոյ շրջանի հայաբնակ Բոլորան գիւղում

Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանից տեղեկացանք, որ սոյն գաւառի հայբանակ Բոլորան գիւղի բնակիչները Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, գիւղում կազմակերպել են մոմավառութեան արարողութիւն եւ բողոքի համահաւաք։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանից տեղեկացանք, որ սոյն գաւառի հայբանակ Բոլորան գիւղի բնակիչները Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, գիւղում կազմակերպել են մոմավառութեան արարողութիւն եւ բողոքի համահաւաք։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սպահանից շուրջ 160 կ.մ. հեռաւորութեամբ գտնւող այս գիւղի հայութիւնը ապրիլ 24-ի առաւօտեան, ներկայ գտնւելով տեղի Ս. Ղուկաս եկեղեցում, մոմ վառեց եւ աղօթեց Հայոց Ցեղասպանոթեան Սուրբ Նահատկների անմոռաց յիշատակին։

Այնուհետեւ համախմբւելով Բոլորանի գերեզմանատնում հանգիստ առած Ալեքսանդր անունով հայորդու շիրիմի մօտ, ով Ցեղասպանութիւնից վերապրած եւ 1915 թւականին Իրան գաղթած հանգուցեալ Կէնեազի որդին է, խունկ ծխեց եւ աղօթք բարձրացրեց առ Աստւած։ Հոգեպարար այս պահերին յաջորդեց ամենամեայ բողոքի համահաւաքը, ուր պատգամաւորական ժողովի անդամ Ջանի Նազարեանն իր պատգամն ուղղեց պահանջատէր ներկաներին։

Նա 103 տարի առաջ Օսմանական կայսրութեան միջոցով հայ ժողովրդի դէմ կատարւած տեղահանութիւններն ու ցեղասպանութիւնը ոճրագործութիւն համարելով, ասաց, որ Թուրքիայի պետութիւնը որպէս իր յանցագործ նախնիների իրաւայաջորդ, պէտք է առերեսւի պատմութեան հետ եւ հատուցում կատարի հայ ժողովրդին պատճառած բոլոր վնասների համար։ Պրն. Նազարեանն իր խօսքի շարունակութեան մէջ շնորհակալութիւն  յայտնեց բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպութիւններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։