Հա

Համայնք

03/05/2018 - 09:20

Մայրերի տօնի առթիւ մտերմիկ միջոցառում՝ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի յարկի ներքոյ

Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, պատկան կենտրոնատեղիում, անդամուհիների մասնակցութեամբ կազմակերպւեց մտերմիկ ու ջերմ միջոցառում, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 18-ի երեկոյեան։

«alikonline.ir» - Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, պատկան կենտրոնատեղիում, անդամուհիների մասնակցութեամբ կազմակերպւեց մտերմիկ ու ջերմ միջոցառում, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 18-ի երեկոյեան։

Միջոցառումը բացւած յայտարարւեց կազմակերպիչ վարչութեան անդամուհի Նորա Շահիջանեանի տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքով, ուր ընդգծւած էր, թէ տարւայ իւրաքանչիւր օրը կարելի է նւիրել զոհողութեան ու նւիրումի խորհրդանիշ հայ մայրերին։

Խօսքին յաջորդեցին օրւայ առթիւ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները միութեան ամենաերէց մայր Նւարդ Վարդանեանի միջոցով։

Խանդավառ եւ մտերմիկ ծրագրի ընթացքում երգերի կատարումով հանդէս եկան՝ Համասփիւռ Մարգարեանը, Վարդուշ Հախնազարեանը, Ռիտա Մինասեանը եւ Քառոլին Վարդանեանը, իսկ ասմունքներով՝ Արմինէ Փանոսեանը, Վեհանուշ Խուդաբախշեանը եւ փոքրիկ Անի Թորոսեանը։

Երեկոն աւելի աշխուժացաւ զւարճալի զբաղմունքների ու մրցոյթների շնորհիւ։ Վարչութեան կողմից կազմակերպւել էր հիւրասիրութիւն եւ պատրաստւել նւէրներ, որոնք շնորհւեցին ներկայ բոլոր մայրերին։

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝

մասնաճիւղի վարչութեան զեկոյցի համաձայն

Լուսանկարը տրամադրեցին կազմակերպիչները

Յարակից լուրեր

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ
    Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Մայրութեան խորհուրդը
    Մայրութեան խորհուրդը

    Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

  • Ձախողւած մտադրութիւն
    Ձախողւած մտադրութիւն

    Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
    Ի՞նչ պիտի ասեմ իմ մօրը բարի,
    Ա՜խ , չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
    Չեմ տեսել արդէն ես քանի տարի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։