Հա

Համայնք

05/05/2018 - 13:50

«Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի եւ պարի պետական անսամբլը համերգով հանդէս եկաւ Նոր Ջուղայում

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ կազմակերպութեամբ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան, երեքշաբթի՝ մայիսի 1-ի երեկոյեան միութեան հանդիսութիւնների դահլիճում, համերգով հանդէս եկաւ Հայաստանի «Թաթուլ Ալթունեան» անւան երգի ու պարի պետական անսամբլը։

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ կազմակերպութեամբ նոյն միութեան Մշակութային միաւորի վարչութեան, երեքշաբթի՝ մայիսի 1-ի երեկոյեան միութեան հանդիսութիւնների դահլիճում, համերգով հանդէս եկաւ Հայաստանի «Թաթուլ Ալթունեան» անւան երգի ու պարի պետական անսամբլը։

ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով կազմակերպւած համերգի մեկնարկը՝ դհոլ-զուռնայի կատարման ուղեկցութեամբ, անսամբլի անդամների մուտքն էր դահլիճ եւ նրան անմիջական յաջորդող նւագախմբի, երգչախմբի ու պարախմբի խանդավառ կատարումները:

Յաջորդիւ համոյթի հաղորդավարուհի՝ Մարինէ Մալեանը ողջունելով հանդիսատեսին նշեց, որ «Թաթուլ Ալթունեան» անւան անսամբլը Իրան է ժամանել Թեհրանի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ Հայ ակումբի համատեղ հրաւէրով եւ շնորհակալական ու երախտագիտութեան խօսք ասաց հրաւէրի եւ Իրանում ելոյթ ունենալու առիթը ընձեռելու առումով եւ նշեց. «Մշակոյթը, որպէս միասնականութեան ամրապնդման եւ Հայաստանի շուրջ համախմբելու գաղափարը սերմանելու լաւագոյն միջոցն է. դուք ապացուցեցիք, որ հայրենասիրութիւնը նախ եւ առաջ գործ է եւ ոչ խօսք»։ Նա յաւելեց. «Աշխարհի հինգ մայրցամաքներն այցելած եւ հազարաւոր սիրտ նւաճած 80-ամեայ անսամբլը, կատարելով իր առաքելութիւնը՝ աշխարհին է ներկայացրել հայկական աւանդական երգն ու պարը, ազգային նւագարանն ու հայկական տարազը»:

Երեկոյի ընթացքում անսամբլը հանդէս եկաւ Սայեաթ Նովայի, Արամ Խաչատրեանի, Ալեքսանդր Հեքիմեանի, Առնօ Բաբաջանեանի, Գուսան Շերամի ու այլոց հայկական ժողովրդական ու հայրենասիրական երգ-երաժշտութեան եւ պարային համարների բարձրորակ ու շքեղ կատարումներով, որոնք արժանացան հանդիսատեսի դահլիճը թնդացնող երկարատեւ ծափողջիւններին:

Համերգի աւարտին, միութեան Կենտրոնական վարչութեան անունից Մանիա Ղուկասեանը շնորհակալական խօսք ասաց իրականացրած համերգի եւ հանդիսատեսին բարձր տրամադրութիւն հաղորդող կատարումների համար, որից յետոյ թեմակալ առաջնորդի ձեռամբ յուշանւէր յանձնւեց խմբի գեղարւեստական ղեկավար՝ ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ՝ Ժիրայր Ալթունեանին, ով ուրախութիւն եւ հպարտութիւն համարեց արւեստների ու արհեստների քաղաք՝ Սպահանի Նոր Ջուղայում կրկին անգամ ելոյթ ունենալու կապակցութեամբ, ասելով, որ «Թաթուլ Ալթունեան» անւան անսամբլը առաջին անգամ Նոր Ջուղայում համերգով ելոյթ է ունեցել 1944-թւին. նա հպարտութիւն համարեց այն, որ արւեստի եւ մշակոյթի միախառնումից ստացւել է մի գեղեցիկ որակ, որ կոչւում է եղբայրութիւն եւ համատեղ գործունէութիւն: Պրն. Ալթունեանը վերջում շնորհակալութիւն յայտնեց միութեան պատասխանատուներին հոգատար եւ բարի վերաբերմունքի համար:

Նշելի է, որ Անսամբլի գեղարւեստական ղեկավարն է ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ՝ Ժիրայր Ալթունեանը, գլխաւոր բալետմայստեր՝ ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Յովհաննէս Խաչիկեանը, տնօրէնը՝ Գրիգոր Ոսկանեանը, իսկ գործիքաւորումի բաժնի ղեկավարն է Էդգար Աւետիսեանը։      

Համերգը վայելում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հովանաւորութիւնը եւ ներկայութիւնը. ներկայ էին նաեւ քահանայից դասի, Ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, միութեան արտօնատէրեր՝ Թաթուլ Օհանեանը եւ Այլին Մելիքեանը, միութենականներ եւ հոծ թւով հանդիսատես:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարիչ՝ Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը
    Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադրման 40-ամեակը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտօնատարներ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

  • Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները
    Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները

    2018 թւականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով։ 

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան,  Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ։

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը։ 

  • Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում
    Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 17-ի երեկոյեան, յոբելեանական հանդիսաւոր ձեռնարկով նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։