Հա

Համայնք

06/05/2018

ՀՀ 100-ամեակին նւիրւած միօրեայ ճամբար՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի աշակերտութեան մասնակցութեամբ

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի գովելի մտայղացմամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, ՀՀ 100-ամեակին նւիրւած կրթահամալիրի ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի առաւօտեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ աշակերտական միօրեայ ճամբար, ուր զւարճալի խաղերին ու ֆիզիքական մրցոյթներին զուգահեռ ծրագրում տեղ գտան ձեռքի աշխատանքի եւ պատի թերթի պատրաստման աշխատանոցներ:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի գովելի մտայղացմամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, ՀՀ 100-ամեակին նւիրւած կրթահամալիրի ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի առաւօտեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ աշակերտական միօրեայ ճամբար, ուր զւարճալի խաղերին ու ֆիզիքական մրցոյթներին զուգահեռ ծրագրում տեղ գտան ձեռքի աշխատանքի եւ պատի թերթի պատրաստման աշխատանոցներ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Քանի որ միջոցառման իրականացման հիմնական նպատակը աշակերտներին Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման պատմութեանն ու հայկական խորհրդանիշներին առաւել չափով ծանօթացնելն էր, նախատեսւած աշխատանոցներում, հայ ուսուցչուհիների գլխաւորութեամբ, սաները դասարան առ դասարան առանձնաբար պատրաստեցին հայկական սիմւոլներով գեղեցիկ աշխատանքներ, միաժամանակ ունկնդրելով ուսուցիչների կողմից տրւող բացատրութիւնները՝ ՀՀ հիմնադրման պատմութեան եւ հայկական խորհրդանիշների մասին:

Ընթացքում ճամբարականներին այցելեցին Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, Կրթական խորհրդի եւ ՀՀ 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբի ներկայացուցիչները, ովքեր մօտկից ծանօթանալով ծրագրին, ինչպէս նաեւ սաների խանդավառ տրամադրութեան ականատեսը լինելով, իրենց դրւատանքի խօսքն ուղղեցին դպրոցի պատասխանատուներին՝ նման աշխոյժ եւ ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար:

Միօրեայ ճամբարի աւարտին դպրոցականները բարձր տրամադրութեամբ եւ գեղեցիկ յուշերով վերադարձան տուն:

Յատկանշական է, որ այս առիթով կրթահամալիրի չորրորդ դասարանցիների համար կազմակերպւել էր նաեւ գրքի ընթերցանութեան մրցոյթ, որտեղ աշակերտներն ընթերցելով «Ինչպէս ուխտեցի ֆիդայի դառնալ» գիրքը, նոյն օրը, նախքան ճամբարի մեկնելը պատասխանեցին նախատեսւած հարցերին: Մրցոյթի արդիւնքը կը յայտարարւի հետագայում:

Լուսանկարները՝ տրամադրեց «Արմէն» կրթահմալիրի գրասենեակը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։