Հա

Համայնք

06/05/2018 - 09:50

Աշխատաւորութեան միջազգային օրւայ առթիւ միջոցառում՝ Շահինշահրում

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն մասնաճիւղի Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, պատկան կենտրոնատեղիի սրահում նշւեց Աշխատաւորների միջազգային օրը: Ծրագրին ներկայ էին համայնքի անդամները՝ ի մասնաւորի աշխատաւորները: 

«alikonline.ir» - Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն մասնաճիւղի Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, պատկան կենտրոնատեղիի սրահում նշւեց Աշխատաւորների միջազգային օրը: Ծրագրին ներկայ էին համայնքի անդամները՝ ի մասնաւորի աշխատաւորները: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Երեկոն բացւած յայտարարեց Վարդուհի Պօղոսեանը, ով սկզբում շնորհաւորելով տօնի առթիւ եւ բացատրելով, թէ ի՞նչ հանգամանքների բերումով է մայիսի 1-ը աշխատաւորների օր անւանւել, մատնանշեց հայ ժողովրդի աշխատասիրութիւնը, ինչի պատճառով էլ յայտնի է եւ գովեստի արժանի:

Ծրագրում համայնքի զաւակներից, աստղագէտ Արգիստ Ղարիբեանը, ով իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Անգլիայում եւ ներկայիս իր մասնագիտութեան ոլորտում գործունէութիւն է ծաւալում Իրանի զանազան քաղաքներում, լուսանկարներով ելոյթ ունեցաւ իր կենսագրական գծերի եւ մասնագիտութեան մասին, այնուհետեւ երկու գիտական տեսանիւթերի ցուցադրմամբ առաւել պատկերաւոր ձեւով անդրադարձ կատարեց աստղագիտութեան մի շարք տերմիններին ու երեւոյթներին:

Շարունակութեան մէջ կենտրոնատեղիի բակում, աստղագէտի ղեկավարութեամբ տեղի ունեցաւ գիտական աշխատանոց, ուր ցանկացողները աստղադիտակով դիտեցին լուսինն ու Իւպիտեր մոլորակը:

Ջերմ ու մտերմիկ մթնոլորտով երեկոյի ընթացքում հնչեց ուրախ երաժշտութիւն եւ ներկաները վայելեցին Երէցների միաւորի միջոցով պատրաստւած զանազան կերակրատեսակները: Մարզական միաւորի կազմակերպութեամբ տեղի ունեցան զւարճալի եւ հետաքրքիր մրցոյթներ, որոնք հաճելի կերպով վարեց Ռազմիկ Մարկոսեանը:

Տօնի առթիւ իւրաքանչիւր աշխատաւորի նւիրւեց յուշանւէր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։