Հա

Համայնք

13/05/2018 - 09:20

Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեան նկարչութեան ցուցահանդէս՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակին

Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, 2018 թւականի մայիսի 8-ին եւ 9-ին, նոյն միութեան կենտրոնատեղիի սրահում կազմակերպւեց նկարչութիւնների ցուցահանդէս՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

«alikonline.ir» - Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ, 2018 թւականի մայիսի 8-ին եւ 9-ին, նոյն միութեան կենտրոնատեղիի սրահում կազմակերպւեց նկարչութիւնների ցուցահանդէս՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ցուցահանդէսի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ մայիսի 8-ի առաւօտեան՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանի ձեռամբ մուտքի ժապաւէնի հատումով:

Այնուհետեւ ներկաները սրահ մուտք գործելով մօտկից ականատեսը եղան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքներից 7 տաղանդաւոր արւեստագէտի զանազան ոճերով նկարչութիւններին: Ցուցահանդէսին իրենց հետաքրքիր եւ իւրայատուկ աշխատանքներով մասնակցել էին՝ Գեղանի Առաքելեանը, Նայիրի Ղազարեանը, Ադրինէ Քեշիշեանը, Արփա Մարգարեանը, Մետաքսիա Միրզայեանսը, Գայիանէ Մինասեանն ու Մելիսա Խան-Մելիքեանը:

Արտայայտւեց Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան նախագահ Վահան Թահմազեանը, ով ողջոյնի խօսք ուղղելով ներկաներին, իր ուրախութիւնը յայտնեց նման տաղանդաւոր երիտասարդուհիների աշխատանքները ցուցադրելու համար:

Այնուհետեւ Սրբազան Հօր ձեռամբ, միութեան վարչութեան կողմից պատրաստւած յուշանւէրները շնորհւեցին գեղանկարչուհիներին, ինչպէս նաեւ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի եւ Նոր Ջուղայի տօնակատարութեան ենթայանձնախմբի ատենապետներ՝ Թաթուլ Օհանեանին ու Հրաչ Տէր-Յովհաննիսեանին՝ ծրագիրը հովանաւորելու եւ այս ուղղութեամբ հարկ եղած համադրութիւններն ի կատար ածելու համար:

Բացման ծրագրի աւարտին իր հայրական խօսքը փոխանցեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Նա հիասքանչ արւեստի նմուշների ականատեսը լինելու առթիւ՝ իր գնահատանքի խօսքն ուղղեց արւեստագէտ երիտասարդուհիներին ու ցուցահանդէսի կազմակերպիչներին, ապա նկատել տալով, որ սոյն վայրը («Կատարինեան» դպրոցի նախկին շէնք) մինչեւ միութեան կենտրոնատեղիի վերածւելը աւելի քան մէկ դար եղել է հայկական դպրոց, ընգծեց, թէ այս ցուցահանդէսի շնորհիւ շէնքը դարձեալ որպէս դպրոց յարութիւն առաւ: Նա աւելացրեց, որ ցուցադրւած գործերը կարողացան արտացոլել մեր նոր սերնդի ուժն ու կարողութիւնները:

Ծրագրին ներկայ էին նաեւ ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները եւ ժողովուրդ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։