Հա

Համայնք

14/05/2018 - 09:40

Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղում

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 10-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նշւած եկեղեցում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 10-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նշւած եկեղեցում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Օրւայ պատարագիչ հայրն արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանն էր. մասնակցում էին նաեւ քահանայից եւ սրկաւագաց դասի ներկայացուցիչները, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամուհիները։

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Մկրտիչ Աւետումեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանն ու Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ Փերիոյ գաւառից հաւատացեալներ։

Որպէս օրւայ քարոզ, ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը։ Նա նշելով Ձիթենեաց լեռան բարձունքից Քրիստոսի երկինք համբարձւելու իրադարձութիւնը, առանձնաբար անդրադարձ կատարեց իշխանութիւնների երեք տեսակներին՝ հոգեւորին, յարաճունին եւ յաւիտենականին, հիմնականում ընդգծելով, որ յատիտենական եւ յաւերժական իշխանութիւն է Քրիստոսի իշխանութիւնը։

Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց, երբ Քրիստոսն այդ իշխանութիւնը փոխանցում էր առաքեալներին, աշակերտներին ու մեզ, յստակօրէն բացատրեց մեր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները եւ զգուշացրեց սխալ ընթացքների մէջ չընկնելու մասին։ Սրբազան Հայրը կոչ արեց՝ Համբարձման տօնը պատեհ առիթ համարելով, քննել մեր ընթացքը եւ սրբագրել անձերն ու ծառայութիւնը։

Հոգեպարար արարողութեան աւարտին, դաշտագնացութեան աւանդոյթի համաձայն, հաւատացեալները տօնը նշեցին բնութեան գրկում՝ վայելելով գարնանային անձրեւոտ, սակայն հաճելի օրը։

Յատկանշական է, որ Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում՝ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի ձեռամբ։

Յարակից լուրեր

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում

    Ուրբաթ՝ 2019 թ. յունւարի 18-ին, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, սարկաւագաց դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում

    Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

  • Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան
    Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան

    Մօտ երկու հազարամեակ առաջ, Սիրիայի կառավարիչ՝ Կիւրենիոսի օրերին, մարդահամարի նպատակով Օգոստոս Կայսեր հրապարակած մի հրամանագրի անսալու եւ օրէնքին ենթակայ լինելու համար, Յովսէփ, Դաւիթի ցեղից եւ ազգատոհմից, ուրիշների նման, ինք եւս Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ եւ իր անունն արձանագրել տալու համար, գնաց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը յղի էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։