Հա

Համայնք

15/05/2018 - 10:20

ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ

ՀՀ հիմնադրման 100-ամեակի ձեռնարկների ծիրում, չորեքշաբթի՝ մայիսի 9-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ գեղարւեստական ձեռնարկ՝ մասնակցութեամբ Հայաստանի «Կարին» աւանդական երգի ու պարի համոյթի՝ ղեկավարութեամբ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Գագիկ Գինոսեանի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի՝ ղեկավարութեամբ խմբավար՝ Արմէն Ամիրխանեանի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի՝ ղեկավարութեամբ ասմունքի խմբի պատասխանատու՝ Ռիմա Սիմոնեանի եւ պարուսոյց՝ Նունէ Մկրտչեանի:

ՀՀ հիմնադրման 100-ամեակի ձեռնարկների ծիրում, չորեքշաբթի՝ մայիսի 9-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ գեղարւեստական ձեռնարկ՝ մասնակցութեամբ Հայաստանի «Կարին» աւանդական երգի ու պարի համոյթի՝ ղեկավարութեամբ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Գագիկ Գինոսեանի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի՝ ղեկավարութեամբ խմբավար՝ Արմէն Ամիրխանեանի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի՝ ղեկավարութեամբ ասմունքի խմբի պատասխանատու՝ Ռիմա Սիմոնեանի եւ պարուսոյց՝ Նունէ Մկրտչեանի:

 Ձեռնարկի նախաձեռնողը եւ կազմակերպողը միութեան Մշակութային միաւորի վարչութիւնն էր, որի անունից հանդիսատեսին ողջունեց եւ բացման խօսքով հանդէս եկաւ միաւորի նախագահուհի՝ Քարմէն Ղեւեանը. նա հակիրճ անդրադարձ ունենալով մայիսեան յաղթանակներին՝ ՀՀ անկախութեան 100-ամեակին եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին, բոլորին շնորհաւորեց այս երկու տօների կապակցութեամբ:

Յաջորդիւ երեկոյի հաղորդավարուհի՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը ներկաներին ողջունեց՝ Գագիկ Գինոսեանի «Ողջոյն տղերք» ստեղծագործութեան արտասանութեամբ, ինչը շարունակւեց «Կարին» համոյթի հնչեցին «պարախմբի «Եարխուշտա» եւ «Մշոյ խըռ» պարային համարներով: Համերգի ընթացքում Կռունկ», «Չինար ես» եւ «Կիլիկիա» երգերը՝ մեներգչուհի Լուսինէ Ազարեանի կատարմամբ, իսկ խումբը կատարեց «Առաքել Մուշեղ» եւ «Ձայն մը հնչեց» խմբերգերը: Պարախումբը հանդէս եկաւ «Շատախի», «Քերծի», Ալաշկերտի ու Սղերդի եւ Կարնոյ «Քոչարի» պարերով, ինչպէս նաեւ «Ռոստամբազի» եւ «Իշխանաց պար» համարներով, իսկ Գագիկ Գինոսեանը հանդէս եկաւ «Չալմը Դանգը» մենապարով: «Կռունկ» համոյթի պարախումբը ելոյթ ունեցաւ «Գորանի» եւ «Սասունի» պարերով, իսկ ասմունքողներ՝ Լեռնիկ Ծատուրեանը կատարեց իրանահայ անւանի բանաստեղծ՝ Վարանդի «Հայկ Դիւցազն» ստեղծագործութիւնից մի հատւած եւ Կարէն Խանլարեանը՝ նոյն հեղինակի գրչին պատկանող «Նրանք»-ը. «Կոմիտաս» երգչախմբի անդամ Այլին Քեշիշեանը հանդէս եկաւ «Ձայն տուր ով Ծովակ» երգի կատարմամբ, որին դուդուկի կատարումով ընկերակցում էին «Կարին» համոյթի դուդուկահարները:

Համերգի ընթացքում հաղորդավարուհու միջոցով հնչեցին հետաքրքիր խօսքեր, որոնք ներկայացնում էին Գագիկ Գինոսեանի խոհերն ու մտորումները:

Երեկոյի աւարտին Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ յուշանւէր յանձնւեց «Կարին» համոյթի ղեկավար Գագիկ Գինոսեանին, իսկ վերջինս եւս իր հերթին յուշանւէր յանձնեց «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ՝ Զարեհ Յովսէփեանին, որից յետոյ խօսքը տրւեց «Կարին» համոյթի գեղարւեստական ղեկավարին:

Պրն. Գինոսեանը նշեց, թէ առաջին անգամ Նոր Ջուղայում է եղել 2010 թւականին եւ առիթ է ունեցել ծանօթանալու հրաշալի անձնաւորութիւնների հետ, որոնց մասին տարբեր առիթներով խօսել է Հայաստանի հեռուստատեսութեամբ: Նա իր հիացմունքը յայտնեց Նոր Ջուղայի ազգային-եկեղեցական ու համայնքային կեանքից, ինչպէս նաեւ հայկական կառոյցներում ու դպրոցներում իրականացւող աշխատանքերից, որոնք նպաստում են նոր սերնդի հայեցի դաստիարակութեանը:

Պրն. Գինոսեանը շնորհաւորելով ՀՀ հիմնադրման 100-ամեակը, հորդորեց. «Եթէ երբեւիցէ տոմս կառնէք Ջուղայից հեռանալու համար, թող Ձեր տոմսի վրայ միայն Երեւան գրւած լինի»:

Երեկոյի եզրափակիչ խօսքը վերապահւած էր թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօրը, ով շնորհաւորելով մայիսեան յաղթանակները, բարեբախտութիւն համարեց այն, որ Նոր Ջուղայում այս յաղթանակները նշւում են Հայաստանից ժամանած՝ օրեր առաջ «Թաթուլ Ալթունեան»-ի անւան երգի ու պարի պետական անսամբլի, իսկ այսօր՝ «Կարին» աւանդական երգի ու պարի համոյթի մասնակցութեամբ եւ համերգը որակեց այսպէս. «Այսօր «Կարին» համոյթը ներկայացաւ լաւագոյն ձեւով. նրա մղիչ ուժը նւագախումբն էր, իսկ հոգին ու շունչը՝ ղեկավարը: Մեզ համար սովորութիւն եւ աւանդոյթ է տեսնել «Կռունկ» համոյթի մենապարուհիների նազանի եւ հեզաճկուն կատարումները, սակայն այսօր «Կռունկ»-ը իր հետ բերեց իր զոյգը՝ «Կարին» համոյթին, որն արտայայտեց ոչ միայն խրոխտ ու առնական շարժումներ, այլ ցոյց տւեց հայի յաղթական բազուկը, ամուր ու հաստատ ոտքերը, ինչպէս նաեւ հարւածող թիկունքը, սակայն ոչ թշնամական հարւած, այլ՝ եղբայրական, իսկ մեներգիչը ներկայացաւ հիանալի, բացառիկ ու հմայիչ ձայնով»: Սրբազան հայրն իր խօսքը աւարտեց շնորհակալական խօսքերով եւ ամենաբարձր յաջողութիւններ նւաճելու բարեմաղթանքներով:

 Համերգը վայելում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Նոր Ջուղայում ՀՀ հիմնադրման 100-ամեակի նշման Կենտրոնական յանձնախմբի հովանաւորութիւնն ու ներկայութիւնը:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, միութեան արտօնատէր՝ Թաթուլ Օհանեանը, միութենականներ եւ ժողովուրդ:

Յատկանշական է, որ համերգի աւարտին, միութեան բակում, հանդիսատեսը մասնակից դարձաւ «Քոչարի», «Թամզարա» եւ ազգային այլ միասնական շուրջպարերին:

Նոյն օրը, միութեան շրջափակում, շրջանիս Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի միջոցով կազմակերպւել էր Արցախի ազգային վիճակախաղի 6-րդ թողարկման՝ 2018-ի խաղարկութեան տոմսերի վաճառքը:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։