Հա

Համայնք

17/05/2018

Պարսիկ հայրենակիցների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած դասախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, դասախօսական-գեղարւեստական միջոցառում իրականացւեց՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու համար։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, դասախօսական-գեղարւեստական միջոցառում իրականացւեց՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու համար։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի քաղխորհրդի անդամ դոկտ. Շարիաթինիան, պետական պաշտօնատարեր, համալսարանների դասախօսներ, ուսանողներ, արւեստագէտներ եւ այլ հիւրեր։

 Երեկոյի մեկնարկը տրւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգով։ Դասախօսական ելոյթով հանդէս եկաւ Սպահանի Ազատ համալսարանի դասախօս դոկտ. Շահին, ով անդրադարձ ունենալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը, վերլուծական ակնարկ ունեցաւ թուրքիայի նախկին եւ ներկայ կառավարութիւնների կողմից որդեգրւած երկակի քաղաքականութիւններին՝ որպէս պարադոքսներ։ Այս ծիրում նշեց սահմանադրականութեանը եւ առաջադիմութեանը ձգտող երիտ-թուրքական կառավարութիւնը, որը ծրագրեց եւ իրագործեց Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ Թուրքիայի ներկայ կառավարութիւնը, որը ժողովրդավար երկիր կոչւելով, ժխտողական քաղաքականութիւն է վարում Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ եւ անտեսում երկրի փոքրամասնութիւնների՝ ի մսանաւորի հայերի իրաւունքներն ու ազատութիւնները։

Երեկոյի գեղարւեստական կատարումներն իրականացւեցին Թեհրանի «Ակունք» պարախմբի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական եւ աւագ երգչախմբերի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Աարարտ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամների միջոցով։

Ծրագրի հաղորդավարութիւնը կատարեց Մարտունի Խաչիկեանը։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։