Հա

Համայնք

22/05/2018 - 12:00

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Արամ Մանուկեանի անւամբ

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան,  նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ: 

«alikonline.ir» - Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի համագործակցութեամբ, ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 17-ի երեկոյեան,  նոյն մասնաճիւղի սրահը անւանակոչւեց Հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի անւամբ: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Երեկոյին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի,  շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Սկզբում հնչեց ՀՀ օրհներգը, որից յետոյ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ հաղորդավարուհի Մարիա Խուդավերդեանը:

Այնուհետեւ ցուցադրւեց մի տեսանիւթ՝ Արամ Մանուկեանի կեանքի ու գործունէութեան մասին:

Ծրագրում դասախօսութեամբ հանդէս եկաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ միեւնոյն ժամանակ ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Դասախօսն սկզբում բացատրութիւններ տալով Արամ Մանուկեանի իւրայատուկ նկարագրի կապակցութեամբ՝ անդրադարձաւ նրա պահը ճիշտ ըմբռնելու յատկութեանը, յեղափոխական նկարագրին եւ կազմակերպչական ընդունակութեանը, աւելացնելով, որ նա յատուկ տաղանդ է ունեցել իր շրջապատի անձնաւորութիւններին ճանաչելու հարցում:

Պրն. Օհանեանն իր խօսքի շարունակութեան մէջ հերոսին ներկայացնելով որպէս Հ. Յ. Դաշնակցութեան հաւատաւոր զինւոր՝ աւելացրեց, թէ Արամն ամենուրէք հայ ժողովրդին ոտքի էր հանում եւ նրանց մէջ բորբոքում պայքարի ոգին, որի արդիւնքում ժողովուրդը ձեռք բերեց իր կորցրածներն ու ոտնահարւած իրաւունքները. Արամ Մանուկեանը Կարսում դառնում է  Հ. Յ. Դ.-ի հնոցը եւ քանի որ համոզւած էր, թէ միայն զէնքով կարելի է պայքարել, այնտեղում կազմակերպում է զէնքի փոխանցման աշխատանքը, իսկ Վանում կազմակեպում է ինքնապաշտպանութեան կռիւները:

Թաթուլ Օհանեանն իր խօսքի աւարտին յանուն թեմի հոգեւորականաց դասի ու ազգային մարմինների սրահը կոչեց «Արամ Մանուկեան»:

Ընթացքում մթնոլորտն առաւել տօնական դարձաւ Զարենուշ Աղուրեանի եւ Րաֆֆի Խուդաբախշեանի ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ. երգիչներին կենդանի երաժշտութեամբ ընկերակցում էր «Անի» նւագախումբը՝ Արին Խաչիկեանի ղեկավարութեամբ:

Այնուհետեւ բեմ հրաւիրւեցին հոգեւոր հայրերն ու ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ «Արարատ» միութեան ներկայացուցիչները, ուր սրահի ցուցատախտակը ծածկող կտաւը միասնաբար վեր առեցին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու Թաթուլ Օհանեանը:

Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց Սրբազան Հայրը: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր խօսքում Արամ Մանուկեանին ազգային գերագոյն արժէքներից մէկը կոչելով՝ նշեց, որ  նա իր պողպատեայ կամքով կերտեց անկախ Հայաստանի Հանրապետութիւնը: Պատգամի մի այլ բաժնում Սրբազան Հայրը գնահատելով անւանակոչութեան այս գեղեցիկ մտայղացումը՝ շեշտեց, թէ ՀՀ հիմնադրման 100-ամեակը լաւագոյն առիթն էր այս սրահը Արամի անունով կոչելու համար:

Հարկ է նշել, որ Հ. Յ. Դ. «Ռուբէն» երիտ. միութեան նախաձեռնութեամբ պատրաստւել էին ՀՀ եռագոյն դրօշներ եւ «Մայիս 28-ով նւիրականացւած Հայաստանի Հանրապետութիւնը՝ մեր անցեալի, մեր ներկայի ու ապագայի հպարտութիւնն ու երաշխիքը» խորագրով գրքոյկներ, որոնք տրամադրւեցին ժողովրդին:

Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում

    Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

  • Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան
    Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան

    Մօտ երկու հազարամեակ առաջ, Սիրիայի կառավարիչ՝ Կիւրենիոսի օրերին, մարդահամարի նպատակով Օգոստոս Կայսեր հրապարակած մի հրամանագրի անսալու եւ օրէնքին ենթակայ լինելու համար, Յովսէփ, Դաւիթի ցեղից եւ ազգատոհմից, ուրիշների նման, ինք եւս Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ եւ իր անունն արձանագրել տալու համար, գնաց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը յղի էր:

  • Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում
    Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում

    Ընտրեալ բնաբանը քաղւել է Մատթէոսի Աւետարանից, ուր, Աւետարանչի վկայութեամբ, Յիսուս Քրիստոսի երկրաւոր առաքելութեան եռամեայ ժամանակաշրջանի սկզբնաւորութեան ընթացքում, երբ Նա շրջում էր Գալիլիոյ նահանգի բոլոր գիւղերն ու քաղաքները, ուսուցանում էր ժողովարաններում եւ ժողովրդին, Աստծու արքայութեան աւետիսն էր տալիս եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները, մի առիթով, տեսնելով ժողովրդի բազմութիւնը, գթաց նրանց եւ Իր աշակերտներին արտայայտւեց աստւածային իղձը հանդիսացող աշխարհի մարդկութեան էական ու հիմնական պահանջքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։