Հա

Համայնք

23/05/2018 - 12:30

Ժողովրդական տօնախմբութիւն նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակին

Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, վերանկախացման այս պանծալի տօնը նշւեց ժողովրդական տօնախմբութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում։

«alikonline.ir» - Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, վերանկախացման այս պանծալի տօնը նշւեց ժողովրդական տօնախմբութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրում հնչեցին Իրանի Իսլ. եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերը, տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք՝ թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, իսկ ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց դպրոցների մասնակցութեամբ իրականացւեց ամենամեայ շքերթ-տողանցքը։

Երեկոյի դասախօսն էր Պատգամաւորական ժողովի եւ միեւնոյն ժամանակ ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով իր ելոյթը ծաւալեց՝ անդրադառնալով անկախութեան գաղափարին եւ յանուն անկախութեան հայ ժողովրդի գործողութիւնների տեսակներին։ Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը։

Գեղարւեստական բաժնում խանդավառ երգերի կատարմամբ հանդէս եկաւ «Արցախի ձայներ» երաժշտական համոյթը։

Յատկանշական է, որ վերոնշեալ յայտագրով տօնախմբութիւն կայացաւ նաեւ Շահինշահրում երկուշաբթի՝ մայիսի 21-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում։ Իւրաքանչիւր համայնքի տօնական միջոցառման կազմակերպական գործն ի կատար էր ածւել պատկան ենթայանձնախմբի միջոցով։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Լուսանկարիչ՝ Գեւիկ եւ Անդրէ Խաչատրեաններ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։