Հա

Համայնք

27/05/2018 - 11:20

Փերիոյ գաւառից հին լուսանկարների եւ իրերի ցուցահանդէս՝ Շահինշահրում

Փերիոյ Կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, 2018 թւականի մայիսի 24-ից 26-ը, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւեց Փերիոյ գաւառի հին լուսանկարների եւ իրերի ցուցահանդէս՝ ՀՀ անկախութեան 100-ամեակի առթիւ, ուր ցուցադրւել էին շուրջ 300 լուսանկարներ գիւղերից եւ առօրեայ կեանքից, ինչպէս նաեւ այդ շրջանին պատկանող կենցաղային  իրեր, մանրակերտներ, հին գրութիւններ ու նամակներ։ Իրերի եւ լուսանկարների հաւաքագրման գործում միութեանն օժանդակել էր ժողովուրդը։

«alikonline.ir» - Փերիոյ Կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, 2018 թւականի մայիսի 24-ից 26-ը, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւեց Փերիոյ գաւառի հին լուսանկարների եւ իրերի ցուցահանդէս՝ ՀՀ անկախութեան 100-ամեակի առթիւ, ուր ցուցադրւել էին շուրջ 300 լուսանկարներ գիւղերից եւ առօրեայ կեանքից, ինչպէս նաեւ այդ շրջանին պատկանող կենցաղային  իրեր, մանրակերտներ, հին գրութիւններ ու նամակներ։ Իրերի եւ լուսանկարների հաւաքագրման գործում միութեանն օժանդակել էր ժողովուրդը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ մայիսի 24-ի երեկոյեան, ներկայութեամբ՝  Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, քահանայից դասի, ազգային մարմինների, ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. Վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների եւ ժողովրդի:

ժապաւէնը հատւեց թեմակալ առաջնորդի եւ ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանի միջոցով, որից յետոյ ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ կազմակերպիչ վարչութեան անդամ Գայիանէ Վարդանեանը, ով անդրադառնալով ցուցահանդէսի բնոյթին, նշեց, թէ Փերիոյ գաւառի ժողովուրդը կապւած է իր արմատներին եւ հպարտ է իր անցեալով եւ սոյն ցուցահանդէսի կազմակերպումը այդ կապւածութեան վառ ապացոյցն է։

Արտայայտւեց մասնաճիւղի վարչութեան նախագահ Ջանիկ Թահմազեանը, որն իր խօսքում ընդգծեց, թէ միջոցառման կազմակերպման նպատակը նախնիների աւանդոյթներն ու ապրելակերպը նոր սերնդին յիշեցնելն ու սովորեցնելն է եղել։

Յաջորդիւ թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին. նա գնահատելով կազմակերպիչներին, նշեց, որ դպրոցի սրահը վերածւել է փոքրիկ թանգարանի, որը իւրաքանչիւրի մէջ կարող է գեղեցիկ յուշեր արթնացնել: Սրբազան Հայրն խրախուսելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, շեշտեց, թէ դրանք կամուրջներ են անցեալի եւ ներկայի միջեւ:

Ցուցահանդէսն առաւել տպաւորիչ էր դարձել գիւղի տարազով զգեստաւորւած հայուհիների շնորհիւ։ 

Յաջորդ օրերի ընթացքում բազմաթիւ հայ եւ պարսիկ հայրենակիցներ այցելեցին սոյն ցուցահանդէս։

Ծրագիրն իրականացւեց ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։