Հա

Համայնք

03/06/2018 - 08:20

Համբարձման տօնի առթիւ միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ

Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ շաբաթ՝ 2018 թւականի մայիսի 26-ի առաւօտեան, «Սրբոց Վարդանանց» սրահում, կազմակերպւեց միջոցառում՝ Տիրոջ՝ Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ՝ ներկայութեամբ կազմակերպիչ միութեան անդամուհիների ու մի շարք այլ հրաւիրեալների:

«alikonline.ir» - Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ շաբաթ՝ 2018 թւականի մայիսի 26-ի առաւօտեան, «Սրբոց Վարդանանց» սրահում, կազմակերպւեց միջոցառում՝ Տիրոջ՝ Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ՝ ներկայութեամբ կազմակերպիչ միութեան անդամուհիների ու մի շարք այլ հրաւիրեալների: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը: 

Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, ով շնորհաւորելով տօնի կապակցութեամբ նշեց, թէ Համբարձումը Քրիստոսի երկինք բարձրանալու եւ իր Հօր Աստծու աջ կողմը նստելու յիշատակման տօնն է: Այնուհետեւ արտայայտւեց նաեւ նոյն վարչութեան անդամուհի Նւարդ Փանոսեանը, որտեղ հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց տօնի աւանդոյթների կապակցութեամբ։

Միջոցառման ընթացքում բաժանւեցին «Ջան գիւլում»-ի վիճակները, ներկաներից հանդէս եկան երգերի ու ասմունքների խմբական ու անհատական կատարումներով, իրականացւեցին զւարճալի մրցոյթներ, հայկական շուրջպար եւ վիճակահանութիւն, իսկ բոլորը ճաշակեցին պատրաստւած անուշահամ ուտելիքներն ու ճաշատեսակները։

Յարակից լուրեր

  • Ամանորեայ վաճառք՝ Շահինշահրում
    Ամանորեայ վաճառք՝ Շահինշահրում

    Հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 6-ի առաւօտեան ժամը 10-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ Ամանորեայ վաճառքի բացումը:

  • Յոբելեանական միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան 42-ամեակի առթիւ
    Յոբելեանական միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան 42-ամեակի առթիւ

    Հինգշաբթի, 2018 թւականի նոյեմբերի 22-ի կէսօրից յետոյ ժամը 4-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ յոբելեանական ձառնարկ տեղի ունեցաւ նոյն միութեան հիմնադրման 42-ամեակի առիթով։ 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

  • Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում
    Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում

    Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

  • Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղում
    Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Սնկերտ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 10-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նշւած եկեղեցում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։