Հա

Համայնք

03/06/2018 - 08:30

Ամավերջի ձեռնարկով եզրափակւեց Ն. Ջ. հայոց ազգային մանակապարտէզ-նախակրթարանի 2017-2018 ուսումնական տարեշրջանը

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը՝ «Հայկական աշխարհի բողբոջները» խորագրով, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 24-ի երեկոյեան,  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, որը նւիրւած էր  ՀՀ հիմնադրման 100-ամեակին։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը՝ «Հայկական աշխարհի բողբոջները» խորագրով, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 24-ի երեկոյեան,  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, որը նւիրւած էր  ՀՀ հիմնադրման 100-ամեակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիսաւոր երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Կրթական խորհրդի ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները։

Սկզբում դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը ողջունելով ներկաներին՝ շնորահակալական խօսք ուղղեց դպրոցի անձնակազմին, Ծնողական խորհրդին եւ ծնողներին, ովքեր իրենց աշխատանքով ու համագործակցութեամբ ջանք չխնայեցին  դաստիարակչական աշխատանքները լաւագոյնս իրականացնելու գործում։ Նա անդրադառնալով ծրագրին՝ ասաց, որ երեկոն անւանւել է «Հայկական աշխարհի բողբոջները», քանի որ համոզւած են, թէ հայկական աշխարհի հինաւուրց ծառի բողբոջների՝ երեխաների նկատմամբ ցուցաբերւող խնամքից ու գուրգուրանքից է կախւած ազգի ապագան եւ եթէ այս բողբոջներին տրւի դէպի հայրենիք եւ մայրենի լեզու սէրը, ապագայում նրանք կը դառնան հայկական աշխարհի լաւ քաղաքացիները։

Այնուհետեւ մանկապարտէզի Դեղին խմբակի սաները անհատական եւ խմբական ասմունքներով ամենագեղեցիկ խօսքերը հնչեցրին հայրենիքն ու մայիսեան յաղթանակները գովերգելու ուղղութեամբ. նրանք խոստացան լինել հայոց աշխարհի փոքրիկ, բայց խիզախ պաշտպանները։

Քիչ յետոյ նրանց միացան դպրոցի կրտսերագոյն խմբակի՝ Վադագոյնի սաները եւ բոլորը միասնաբար հայրենասիրական երգերից ու ոտանաւորներից կազմւած շարանով տօնական երեկոյին պարգեւեցին առաւել խանդավառութիւն ու հայկական ոգի։ Մանկապարտէզցիների կուրծքը զարդարւած էր հայկական եռագոյն դրօշով։

Նախակրթարանի աշակերտները մուտք գործեցին տարւայ չորս եղանակները խորհրդանշող զգեստներով, ապա երգերով, ասմունքներով ու պարային շարժումներով ընդգծեցին իւրաքանչիւր եղանակի յատկութիւնները, յատկապէս շեշտելով աշնան սեպտեմբեր ամիսը, որտեղից էլ սկիզբ էր առել գրաճանաչ դառնալու իրենց քաղցր ու հաճելի երթը։

Ծրագրի շարունակութեան մէջ աշակերտներն զգեստափոխւեցին եւ այս անգամ բեմ ներկայացան իրենց համազգեստներով ու աւարտական գլխարկներով։ Այս բաժնում հնչեցին հայոց լեզւին եւ հայրենիքին նւիրւած ասմունքներ ու երգեր։ Աշակերտների կրծքերին ամրացւած էին տառեր, որոնցով նրանք կազմեցին «Սիս», «Մասիս» եւ «Արարատ դաշտ» բառերը, իսկ վերջում միմեանց ձեռքերը բռնած, միասնութիւնը խորհրդանշող շարժումով պատկերեցին Սիս ու Մասիս լեռները։ Շրջանաւարտները գլխարկենրի վեր նետումով եզրափակեցին ուսումնական տարեշրջանը։

Յաջորդիւ ձեռամբ Սրբազան Հօր, Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի, դպրոցի տնօրինուհու եւ պատկան ուսուցչուհիների տեղի ունեցաւ սաների վկայագրերի բաշխման արարողութիւնը։

Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը ներկաներին ուղղած իր հայրական պատգամում, գնահատելով աշակերտական ելոյթները՝ ի մասնաւորի այբուբենին նւիրւած ծրագիրը, առանձնաբար դրւատանքի խօսք ուղղեց թեմի ազգային իշխանութեանը, Կրթական խորհրդին, դպրոցի տնօրինութեանն ու անձնակազմին, ինչպէս նաեւ Ծնողական խորհրդին ու ծնողներին, որոնց զոհողութիւնների, ջանադիր աշխատանքի եւ համագործակցութեան շնորհիւ մէկ ուսումնական տարեշրջան եւս աւարտւեց յաջողութեամբ։

Սրբազան Հայրը սաների ներկայացումը մայիսեան տօնական օրերի յաղթական շքերթն անւանեց եւ ընդգծելով այն փաստը, որ մատաղ սերունդն ստանում է հայեցի դաստիարակութիւն եւ ամենուրեք կարողանում է խօսել հայերէն, այն գնահատեց որպէս թեմի ազգային իշխանութեան, Կրթական խորհրդի եւ հայկական վարժարանների մեծագոյն յաջողութիւնը։

Հարկ է նշել, որ ձեռնարկի աւարտին ներկաներն առիթ ունեցան դիտելու կից սրահում աշակերտների ձեռքի աշխատանքներից կազմւած ցուցահանդէսը։

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից լուրեր

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում

    Ուրբաթ՝ 2019 թ. յունւարի 18-ին, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, սարկաւագաց դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում

    Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

  • Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան
    Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան

    Մօտ երկու հազարամեակ առաջ, Սիրիայի կառավարիչ՝ Կիւրենիոսի օրերին, մարդահամարի նպատակով Օգոստոս Կայսեր հրապարակած մի հրամանագրի անսալու եւ օրէնքին ենթակայ լինելու համար, Յովսէփ, Դաւիթի ցեղից եւ ազգատոհմից, ուրիշների նման, ինք եւս Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ եւ իր անունն արձանագրել տալու համար, գնաց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը յղի էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։