Հա

Համայնք

09/06/2018 - 10:50

Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եզրափակիչ ձեռնարկը

Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 30-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, տեղի ունեցաւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ տեղի հայ համայնքի վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների, սաների ծնողների ու հարազատների եւ մի շարք այլ հրաւիրեալների։

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 30-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, տեղի ունեցաւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ տեղի հայ համայնքի վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների, սաների ծնողների ու հարազատների եւ մի շարք այլ հրաւիրեալների։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Երեկոն սկիզբ առաւ ՀՀ օրհներգով, որից յետոյ բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրինուհի Կարինէ Մինասքանեանը։ Նա նշելով, որ դպրոցական կեանքը պէտք է կազմակերպել այնպէս, որն աշակերտին ուղեկցի դէպի նոր ու լուսաւոր ապագայ, շնորահակալական խօսք յայտնեց հոգեւոր հայրերին, ազգային մարմիններին, դպրոցի աշխատակազմին, Ծնողական խորհրդին ու բոլոր այն անհատներին, ովքեր համագործակցութիւն են ցուցաբերել դաստիարակչական աշխատանքների իրականացման գործում։

Այնուհետեւ մեկնարկեց խանդավառ գեղարւեստական բաժինը՝ աշակերտների կատարմամբ։ Սկզբում նախակրթարանի սաները ներկայացրին բոլոր աշակերտներին՝ յատկապէս ընդգծելով նրանց յատկութիւնները, որից յետոյ դպրոցի աշակերտութիւնը խմբական ու անհատական կատարումներով հնչեցրեց երգերի շարան՝ նւիրւած գարնանը, հայ զինւորին, հայ մշակոյթին  ու մայրերին եւ …

Լուսանկարների ցուցադրմամբ զեկուցւեց դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանի աշխատանքների մասին, ապա փոքրիկները կատարեցին իրենց պարային ելոյթը։

Թեմակալ առաջնորդի, հոգեւոր տեսուչ Հայր Սուրբի, Կրթական խորհրդի ատենապետուհի Մարգարիտ Դաւթեանի եւ դպրոցի տնօրինուհու միջոցով կատարւեց աշակերտների վկայագրերի բաշխման արարողութիւնը:

Այնուհետեւ ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Սրբազան Հայրն, ով երեկոն գեղեցիկ հաշւետւութիւն համարեց այն լայնածաւալ աշխատանքներից, որոնք իրականացւել են սաների հայեցի դաստիարակութեան եւ կրթութեան ուղղութեամբ։   Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը գնահատելով աշակերտական ելոյթները, աւելացրեց, որ փոքրիկներն այսօր փորձեցին մեզ սովորեցնել՝ անվախ ու ժպտերես լինել, նմանին օժանդակել ու սիրել եւ կեանքը թեթեւ տանել:

Վերջում Ծնողական խորհուրդը ծաղկեփնջերով գնահատեց դպրոցի անձնակազմին, իսկ «Փերիոյ» կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախագահ Ջանիկ Թահմազեանը, նոյն վարչութեան անունից նւրէներ յանձնեց դպրոցի սաներին։

Հարկ է նշել, որ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան նախաձեռնութեամբ մայիսի 1-ին՝ աշխատաւորների օրւայ առթիւ, կազմակերպւել էր միջացառում, որի շրջանակում սաների մայրիկներն այցելեցին դպրոց՝ իրենց զաւակներին օգնելու՝ աշխատասէր հայրիկների համար օրւայ առթիւ ձեռքի աշխատանք պատրաստելու ուղղութեամբ: Օրն ընթացաւ զւարճալի եւ խանդավառ մթնոլորտում։

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան 

Յարակից լուրեր

  • Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում
    Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում

    Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

  • Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի «Վերջին զանգ»-ի առիթով՝ դաշտահանդէս՝ ազգ. առաջնորդարանի այգում
    Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի «Վերջին զանգ»-ի առիթով՝ դաշտահանդէս՝ ազգ. առաջնորդարանի այգում

    Կիրակի, 17 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 9-ին, Ազգային առաջնորդարանի այգում տեղի ունեցաւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի դաշտահանդէսը, 2017-2018 ուսումնական-կրթական տարեշրջանի «Վերջին զանգ»-ի առիթով, կազմակերպութեամբ տեսչութեան, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդի:

  • Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տարեվերջի հանդիսութիւն ձօնւած Հայաստանի անկախութեան 100-ամեակին
    Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տարեվերջի հանդիսութիւն ձօնւած Հայաստանի անկախութեան 100-ամեակին

    Չորեքշաբթի, 13 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ Թաւրիզի ազգ. «Թամարեան, Հայկազեան եւ Սահակեան» դպրոցի 2017-2018 տարեշրջանի փակման հանդիսութիւնը, որը ձօնւած էր Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին: 

  • Հանդիսաւոր ձեռնարկով աւարտւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը
    Հանդիսաւոր ձեռնարկով աւարտւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը

    Ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում հանդիսաւոր ձեռնարկով եզրափակւեց Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը: 

  • Ուրմիոյ «Նայիրի» մանկապարտէզի տարեվերջի հանդիսութիւնը
    Ուրմիոյ «Նայիրի» մանկապարտէզի տարեվերջի հանդիսութիւնը

    Հինգշաբթի, 31 մայիս 2018-ին, երեկոյեան ժամը 5-ին, Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեան ներքեւ գործող «Նայիրի» մանկապարտէզի տարեվերջի հանդիսութիւնը եւ վկայականաց բաշխման արարողութիւնը տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։