Հա

Համայնք

09/06/2018 - 11:10

Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

«alikonline.ir» - Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Պատարգիչն ու քարոզիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը. արարողութեանը մասնակցում էին թեմի եկեղեցական դասն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Ընթացքում Հայր Սուրբը բնաբան ունենալով «Մատթէոս» աւետարանում յիշատակւած Քրիստոսի խօսքը, որտեղ Տէրն ասում է «Ովքեր իմ անւան համար թողեցին հայր, մայր, քոյր, եղբայր, տուն եւ ագարակ, հարիւրապատիկ պիտի ստանան եւ պիտի ժառանգեն երկնքի արքայութիւնը», աւելացրեց, որ Քրիստոսն այս խօսքով ցանկացաւ մեզ ասել՝ հարազատներն ու հարստութիւնը մեզ տրւել են Աստծու կամքով եւ պէտք է փառաբանենք Աստծուն՝ այս ամէնը մեզ շնորհելու համար։

Քարոզի շարունակութեան մէջ Հայր Սուրբն անդրադառնալով Գրիգոր Լուսաւորչի կեանքին՝ յատկապէս շեշտեց, որ սուրբը, մեր կեանքի կարեւորագոյն սիւնն է, քանի որ նրա ճամբով մեր հոգիները լուսաւորւեցին։

Քարոզիչը կոչ արեց, թէ որպէս քրիստոնեայ եւ Հայ Առաքելական եղեղեցու զաւակ՝ հաւատի եւ համբերութեան խորհրդանիշ սրբի՝ Գրիգոր լուսաւորչի ճամբով մեր վստահութիւնն առաւել ամրացնենք Աստծու նկատմամբ եւ նայելով նրա, փորձենք համբերել մինչեւ ճաշակենք այն քաղցրութիւնը, որն Աստւած պէտք է շնորհի մեզ։

Յաջորդիւ կատարւեց Ս. Գրիգոր Լուսաւորչի աջով ջրօրհնէքը, որից յետոյ եկեղեցու շրջափակում, թեմակալ առաջնորդի նախագահութեամբ, հոգեզմայլ շարականների ներքոյ, տեղի ունեցաւ աւանդական թափօրի արարողութիւնը, ուր հաւատացեալ ժողովուրդն առիթ ունեցաւ համբուրել Սրբազան Հօր ձեռքում գտնւող Լուսաւորչի աջը՝  սրբի եւ Աստծու օրհնութիւնն ստանալու համար։

Եկեղեցու սրահում իրականացւեցին ընդունելութիւն եւ գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր։ Միջոցառումը հանդիսավարեց «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի անդամուհի Անահիտ Աղախանեանը։ Ծրագրում  աղօթքի եւ «Նարեկ»-ի ընթերցմամբ հերթաբար ելոյթ ունեցան բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանն ու Սարգիս Երանը, ապա երգերով հանդէս եկան Արեգա Յարութիւնեանը, բրշ. Արա սրկ. Բաղումեանը եւ նոյն եկեղեցու երեցփոխուհի Արաքս Տէր-Մարտիրոսեանը. ասմունքեց փոքրիկ Ստեփանիա Յակոբեանը։

Աւարտին տօնի առթիւ շնորհաւորանքի եւ եկեղեցական դասի ու օրւայ դերկատարներին ուղղւած շնորհակալական խօսքերով հանդէս եկաւ եկեղեցու ծխատէր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, ապա ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը։

Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը դրւատանքի խօսք ուղղելով Հայր Սուրբին մատուցած պատարագի եւ հնչեցրած բովանդակալից քարոզի համար, կարեւորութեամբ շեշտեց, որ եթէ այսօր կարողանանք Գրիգոր լուսաւորչի օրհնութիւնը եւ Հայր Սուրբի քարոզում տրւած խրատները մեզ հետ տուն տանել, կարելի է ասել, թէ այս տօնը լաւագոյն առիթն ենք դարձրել՝ կերպարանափոխութեան եւ մեր կեանքը դէպի աւելի լաւն ու կատարեալը ուղղորդելու համար։ Սրբազան Հայրն իր պատգամը եզրափակեց շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքերով։

 

Յարակից լուրեր

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում

    Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

  • Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան
    Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան

    Մօտ երկու հազարամեակ առաջ, Սիրիայի կառավարիչ՝ Կիւրենիոսի օրերին, մարդահամարի նպատակով Օգոստոս Կայսեր հրապարակած մի հրամանագրի անսալու եւ օրէնքին ենթակայ լինելու համար, Յովսէփ, Դաւիթի ցեղից եւ ազգատոհմից, ուրիշների նման, ինք եւս Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ եւ իր անունն արձանագրել տալու համար, գնաց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը յղի էր:

  • Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում
    Հայրենիքը մեր անձերի զոհաբերութեամբ է կերտւում, մինչ սփիւռքը՝ մեր անձերի նւիրաբերումով է գոյատեւում

    Ընտրեալ բնաբանը քաղւել է Մատթէոսի Աւետարանից, ուր, Աւետարանչի վկայութեամբ, Յիսուս Քրիստոսի երկրաւոր առաքելութեան եռամեայ ժամանակաշրջանի սկզբնաւորութեան ընթացքում, երբ Նա շրջում էր Գալիլիոյ նահանգի բոլոր գիւղերն ու քաղաքները, ուսուցանում էր ժողովարաններում եւ ժողովրդին, Աստծու արքայութեան աւետիսն էր տալիս եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները, մի առիթով, տեսնելով ժողովրդի բազմութիւնը, գթաց նրանց եւ Իր աշակերտներին արտայայտւեց աստւածային իղձը հանդիսացող աշխարհի մարդկութեան էական ու հիմնական պահանջքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։