Հա

Համայնք

07/07/2018 - 13:00

Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով կազմակերպւող Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը նւիրւած բարեգործական դաշտահանդէսը, այս տարի կայացաւ ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 29-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով կազմակերպւող Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը նւիրւած բարեգործական դաշտահանդէսը, այս տարի կայացաւ ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 29-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում: Միջոցառման կազմակերպման գործում ընկերութեան հետ սերտ համագործակցութիւն էր ցուցաբերել Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Խանդավառ մթնոլորտով այս ծրագրում նախատեսւել էին հետաքրքիր խաղեր, երգ-երաժշտութիւն եւ համեղ ուտելիքներ: Նախատեսւել էր նաե նւիրահաւաքի կրպակ, ուր ցանկացողներն առիթ ունեցան իրենց սրտաբուխ նւիրատւութիւնները կատարել՝ ի նպաստ Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը:

Դաշտահանդէսի հասոյթը յատկացւելու է շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից ստեղծւած Ջաւախքի հիմնադրամին:

Յարակից լուրեր

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով

    Երկուշաբթի 3 յունիս 2019 թ.-ին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ մանկապարտէզի տնօրէնուհի Ռօնիկ Մեջլումեանի եւ մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, տեղի ունեցաւ Համբարձման տօնի դաշտահանդէսը, զւարճացնելու համար մանկապարտէզի 2018-2019 տարեշրջանի սաներին, տարեշրջանի փակման առիթով:

  • Մանուկների դաշտահանդէս
    Մանուկների դաշտահանդէս

    Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 17-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 16-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը՝ «Արարատ» մարզաւանում։

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Տնական ուտելիքների բարեգործական վաճառք՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ
    Տնական ուտելիքների բարեգործական վաճառք՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ

    Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը բարեգործական նպատակներով կազմակերպւող իր աշխատանքների շարանում, ուրբաթ՝ 2018 թ.-ի հոկտեմբերի 26-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում կազմակերպեց տնական ուտելիքների բարեգործական վաճառք։ 

  • Արցախին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում
    Արցախին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

    Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։